16.5 մլն դրամ ԱԳՆ-ին՝ սիրիահայերին տրվածանձնագրերի դիմաց չգանձված պետտուրքը փոխհատուցելու նպատակով
Կառավարության որոշմամբ` 2014թ. չորրորդ եռամսյակի ընթացքում օտարերկրյա պետություններում սիրիահայերին տրված 277 անձնագրի դիմաց չգանձված պետտուրքը փոխհատուցելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացվել է մոտ 16.5 մլն դրամ:
Գործադիրը նաև որոշել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ ՀՀ ազգային հավաքական թիմերի երկու անդամի և մեկ դպրոցականի: