Նաիրա Զոհրաբյանը կնշանակվի՞ ԲՀԿ նախագահի պաշտոնում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթն իր այսօրվա համարում գրում է. «Մարտի 5-ին կայանալիք ԲՀԿ արտահերթ համագումարում, այդ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրաժարականից, հետո, նախագահ կընտրվի Նաիրա Զոհրաբյանը, որը միակ թեկնածուն էր Ծառուկյանին փոխարինելու հարցում:
Իսկ ԲՀԿ նախագահի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանին նշանակելու առաջարկի հեղինակը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է: Օրերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ վարչապետը Նաիրա Զոհրաբյանին է ներկայացրել այն պայմանները, որոնց ընդունելու դեպքում նրան կվստահվի ԲՀԿ նախագահի պաշտոնը:
Հաշվի առնելով, որ Զոհրաբյանին նշանակելու քաղաքական որոշումը կայացվել է, ուստի ենթադրվում է, որ նա ընդունել է իրեն ներկայացված պայմանները: Ի դեպ, այս ձևափոխումների ավարտից հետո ԲՀԿ-ն կշարունակի մնալ ոչ իշխանական դաշտում: Ավելին՝ ԲՀԿ-ին կթույլատրվի նաև սահմանադրական փոփոխությունների նախագծին դեմ քվեարկել: Իհարկե, մինչ այդ խմբակցությունը կիսով չափ փոքրացած կլինի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։