Տուգանքները վճարելու փոխարեն՝ առաջարկում ենք օգտվել օրենքի տված հնարավորությունից և վեց ամսով հետաձգել (տարաժամկետել) դրանց վճարումը: Իսկ ապրիլի 24-ին մենք դուրս կգանք փողոց և կսկսենք մի գործընթաց, որի շնորհիվ կհեռացնենք ռեժիմին: Դրանից հետո նոր կառավարությունը համաներման կարգով չեղյալ կհայտարարի ռեժիմի օրոք կուտակված բոլոր տուգանքներն ու տույժերը: Բացի այդ՝ ռեժիմին հեռացնելուց հետո նոր կառավարությունը էականորեն կնվազեցնի տուգանքների և տույժերի չափերը՝ դրանք սահմանելով ըստ մեր քաղաքացիների եկամուտների:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Կիևյան 2-րդ նրբանցքի 18 տան սեփականատերերը դատական հայց են ներկայացրել Երևանի նախկին ճարտարապետ Սամվել Դանիելյանի դեմ՝պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կեղծիքներ թույլ տալու դեպքով, որի արդյունքում իրենք ավելի քան 200 հազար ԱՄ-ն դոլարի վնաս են կրել։
Փետրվարի 26-ին, ժամը 05.26-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 35 հասցեում գտնվող «Գենացվալե» պանդոկի խոհանոցում:
ՀԷՑ-ի գործադիր տնօրեն Եվգենի Բիբինը նախօրեին հայտարարել էր, որ իրենց ընկերության սեփականատեր, ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ի աշխատանքային խումբը ներկայումս գտնվում է Հայաստանում և ուսումնասիրում է ձեռնարկության վիճակը:
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը հարցումով դիմել էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարին, արդարադատության նախարարին և կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարին՝ խնդրելով հաստատել կամ հերքել այդ տեղեկությունը:
Նա քննությամբ չպարզված անձից հագուստների վաճառքի դիմաց ստացել է 20 000 դրամ անվանական արժեքով մեկ հատ կեղծ թղթադրամ, հետագայում հասկանալով, որ նշված թղթադրամը կեղծ է, այն որպես հուշանվեր պահել է իր մոտ, ապա այն իրացնելու նպատակով, Հանրապետության հրապարակում ամբաստանյալը հանդիպել է մարմնավաճառությամբ զբաղվող իր ծանոթին, նրա հետ ուղևորվել ամայի տարածք, որտեղ ավտոմեքենայի սրահում սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ և ծառայության համար վճարելու եղանակով նրան իրացրել է նշված 20 000 դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամը:
«4-5 տարեկան աղջնակ էի, բայց այսօրվա պես հիշում եմ այն պատկերը, թե ինչպես էին առնական ու խրոխտ զինվորները յարխուշտա պարում մեր տանը: Աչքերիս առաջ նրանց հայդուկային կերպարանքներն են, ականջներումս՝ նրանց պարն ու ոտքերի ուժեղ հարվածները»:
Այսօր՝ փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: 21:25-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան փողոցում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ, ավտովթար է տեղի ունեցել:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորի կոշիկի միջատակից սղոց է հայտնաբերվել: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությանից
Օրերս ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ էր ստացվել մի խանութից 25.000 դրամ և 750.000 դրամի մթերային ապրանքներ գողանալու մասին:
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է ավիատոմսեր և հյուրանոցի փաթեթներ ձեռք բերելու պատրվակով «Թայմ Թրավել Քլաբ» ՍՊԸ տնօրենի կողմից խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Կառավարությունն այսօրվա նիստում քննության է առել ԱԺ մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հուշարձաններին առնչվող կարգերի հաստատման և տեղափոխման ու փոփոխման թույլտվության տրամադրման իրավունքը վերապահել ՀՀ Ազգային ժողովին:
Ավազակային հարձակում Շենգավիթում. դանակի և զենքի սպառնալիքով պահանջել էին 10.000 դոլար:
2015 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 11:05-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն 4-րդ թաղամասում գտնվող «Օլիմպիական ավան»-ի հարևանությամբ գտնվող վագոն-տնակի մեջ դիակ է հայտնաբերվել:
«ԵՏՄ անդամ Հայաստանից տասնյակ-հազարավոր մարդիկ չեն կարողանում մտնել Ռուսաստան մանր իրավախախտումների համար, որը սխալ է և մեծ բացթողում: Ի դեպ, սա չի վերաբերում միայն ՀՀ քաղաքացիներին, այլև Ուկրաինայի քաղաքացիներին, նույնպիսի խնդիր նրանք ունեն, մարդիկ փախստականի կարգավիճակում են հայտնվել»:
Վաղը կշարունակվի մյուս հավակնորդների՝ «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ ադմինիստրատիվ ծառայությունների վարչության պետ Էդուարդ Մկրտչյանի, փաստաբան Վահե Գրիգորյանի, ՀՀ վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանի, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս Աննա Մարգարյանի, «Լեգալատա» ՍՊը մարդու իրավունքների պաշտպանության բլոկի պատասխանատու Դավիթ Հակոբյանի, Արտյոմ Գեղամյանի հարցազրույցը:
Փետրվարի 11-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գոտկային շրջանի և ձախ ձեռքի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1992 թ. ծնված Էդիկ Մ.-ն:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի` դանակահարության մեջ մեղադրվող եղբորորդին` Սեդրակ Օսիպյանը, դեռևս չի ներկայացել իրավապահ մարմիններ
Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների հարազատները փետրվարի 12-ին Շիրակի մարզի դատախազության մոտ տեղի ունեցած բողոքի ժամանակ պահանջել էին, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը գնա Գյումրի և պատասխանի իրենց հուզող հարցերին: Նրանք պահանջել էին, որպեսզի Գ. Կոստանյանը Գյումրի մեկնի այսօր՝ փետրվարի 26-ին:
2003-ի ամռանը Երևան-Նուբարաշեն խճուղում 3 անձանց սպանության մեղադրանքով հետախուզվողներից ևս մեկին հայտնաբերեցին Վոլգոգրադում և տեղափոխեցին Հայաստան:
«Մենք, մնալով զոհի հիվանդագին ստատուսի մեջ, կարծես մի տեսակ երկարաձգում ենք այդ սգի հանգամանքը: Վշտի մեջ եղած մարդը երբեք ռացիոնալ որոշումներ չի կայացնում, վշտի մեջ եղած ժամանակ երբեք մենք չենք կարողանում իրատեսական գնահատել իրականությունը և մենք կարող ենք շատ ավելի դեպրեսիվ, հուզական տեսանկյունից նայել խնդիրներին»:
ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանը, ով մասնակցում է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հարցազրույցի փուլին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ կարող էր ավելի լավ մասնակցել մրցույթին:
Պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը 2015 թվականի պետական բյուջեից 6 000 000 դրամ կհատկացնի հիմնականում Սարսանգի եւ Մատաղիսի ջրամբարներում ձկան պաշարի պահպանության եւ վերարտադրության համար:
Փետրվարի 26-ին, ժամը 13.11-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան-Զովունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարերի օգնությունը:
«Սկզբում այնքան էլ երջանիկ չէր մեզ հանդիպելու համար: Նույնիսկ վրդովված էր, բավականին տհաճությամբ ընդունեց քաղաքացիների պատրաստած կարտոֆիլով նվերը: Զրույցի ընթացքում վստահեցրեց, որ թյուրիմացություն է եղել. ինքը չի ցանկացել վիրավորել կանանց եւ աղջիկներին: Հիմնականում հերքելու քաղաքականություն էր տանում: Բայց այնուհետեւ ներողություն խնդրեց ակցիայի մասնակիցներից եւ խոստացավ պաշտոնապես ներողություն խնդրել իր վիրավորական արտահայտության համար»:
Օրերս ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացված ահազանգը Մերձավան գյուղի բնակչուհի Գոհար Ա.-ից էր: Վերջինս իր տունը տվել էր վարձակալության, սակայն վարձակալները ոչ միայն չեն վճարել վարձավճարը, այլև տնից գողացել են իր համակարգիչը:
ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը պատերազմից հետո ԵԿՄ ներկայիս նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի մասին ասել է. «Ուզում եմ որպեսզի քո, մեր ընկերներն իմանան. դու հերոս ես, Մանվել: Ու եթե էս երկիրը պետք է միակ կենդանու մարդուն հերոսի կոչում տա՝ առաջիններից մեկը դու ես: Էդ բանը գիտի նախագահը, գիտեմ ես…»:
Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն արժանացել է «Ֆեմիդա» իրավաբանական միջազգային մրցանակին: