Դավիթ Լոքյանի որդին Քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար կնշանակվի. «ՀԺ»

«Հայկական Ժամանակը» գրում է. «Կառավարության մեր աղբյուրները հայտնում են, որ վարչապետի խորհրդական Սերգեյ Լոքյանը՝ գյուղատնտեսության նախկին նախարար, դաշնակցական Դավիթ Լոքյանի որդին, երեկ արձակուրդ գնալու դիմում է գրել։

Նույն աղբյուրները հայտնում են, որ նա, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կնշանակվի Քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար։

Սույն պաշտոնն այժմ զբաղեցնում է Աժ նախկին նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Աամվել Նիկոյանի որդին՝ Վարդան Նիկոյանը, ով մինչ Քաղաքաշինության նախարարության տեղափոխվելը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնականն էր։ Կրտսեր Նիկոյանը, բնականաբար, անգործ չի մնա։

Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը որոշել է, որ Վարդան Նիկոյանն է լինելու իր նորաստեղծ նախարարության աշխատակազմի ղեկավարը»։

Կարդացեք թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս