Բաժիններ՝

Հինգ iPhone 6 հեռախոս և հեռուստացույց. ավանդատուների միջև հաջորդ խաղարկությունը կկայանա մարտի 3-ին

«Յունիբանկի» ավանդատուների միջև նվերների հաջորդ խաղարկությունը կկայանա 2015թ.-ի մարտի 3-ին:

Յուրաքանչյուր ամիս բանկում որպես ավանդ գումարը ներդրած հաճախորդները հնարավորություն են ստանում շահելու հինգ հատ iPhone 6 հեռախոս և 48’’ անկյունաչափի հեռուստացույց:

Խաղարկության շահողները որոշվում են էլեկտրոնային եղանակով` պատահական ընտրության մեթոդով:

Նվերների խաղարկությունները «Յունիբանկը» նախատեսում է անցկացնել մինչև 31.03.15թ. ներառյալ: Խաղարկություններին մասնակցում են տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ բանկում 91 և ավելի օր ժամկետով ավանդ ներդրած բոլոր ավանդատուները: Ավանդներ կարելի է ձևակերպել «Յունիբանկի» բոլոր 46 մասնաճյուղերում և գլխամասային գրասենյակում:

Մինչև 2015թ. մարտի 1-ը բանկը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին` ֆիզիկական և իրավաբանական անձանց, օգտվել «AMD/RUR» նոր ժամկետային ավանդից, որն առանձնանում է բարձր տոկոսադրույքով` մինչև 18% տարեկան անգամ կարճ ժամկետի` 91 և ավելի օրվա համար գումարը ՀՀ դրամով ներդնելու դեպքում:

Այն ավանդատուները, որոնք նախընտրում են խնայողությունները պահել ԱՄՆ դոլարով, կարող են ձևակերպել «Յունիբանկի» «Շահավետ+» ավանդը, որով սահմանված է մինչև 9% տարեկան տոկոսադրույք:

«Բանկային ավանդը դրամական միջոցների պահպանման ամենավստահելի միջոցներից է: Ուրախ ենք մեր հաճախորդներին առաջարկելու ոչ միայն խնայողությունները շահավետ պահպանելու և կուտակելու տարբերակ, այլ նաև մատուցելու հաճելի անակնկալ` նվերների խաղարկություն:

Մարտին կայանալիք խաղարկությունն արդեն երկրորդն է: Ակցիայի շրջանակում մենք արդեն շնորհավորել և հեռախոսներ ու հեռուստացույց ենք հանձնել վեց ավանդատուների»,-նշեց «Յունիբանկի» մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս