Գագիկ Ծառուկյանը որոշել է այլևս ֆինանսական ռեսուրսներ չտրամադրել քաղաքական կուսակցություն պահելու համար. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթի (Չի) տեղեկություններով՝ այս պահին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում (ԲՀԿ) քննարկվում է կուսակցության ճակատագրի երկու տարբերակ. «Մեկը՝ լուծարել այն, մյուսը՝ դառնալ փոքր ու էլիտար կուսակցություն, որի նպատակները հեռու կլինեն քաղաքական լուրջ ամբիցիաներից։

ԲՀԿ-ն այսօր բաժանված է երկու մասի, և վեճը հենց այստեղ է՝ շարունակել պահել կուսակցությունը, թե՞ ոչ։ Հավելենք նաև, որ մեր տեղեկություններով՝ ԲՀԿ ներկայիս առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ-ն, ավելին՝ նա որոշել է այլևս ֆինանսական ռեսուրսներ չտրամադրել քաղաքական կուսակցություն պահելու համար։

Սա նշանակում է, որ ԲՀԿ-ն մնալու է առանց ֆինանսավորման, և եթե կուսակցությունը չլուծարվի, ապա այն շարունակելու է գործել մինիմալ ֆինանսական ռեսուրսով։ Հավելենք, որ ԲՀԿ-ում քաղաքական գործունեությունը շարունակելու կուրսի ջատագովներ են այն դեմքերը, որոնք այս տարիների ընթացքում ակտիվորեն աշխատել են օրեսնդիր մարմնում, ինչպես նաև հասարակական տարբեր շերտերի հետ։

Վերջիններս, մեր տեղեկություններով, պատրաստ են թեկուզ փոքր ռեսուրսով, այնուամենայնիվ, շարունակել աշխատել ԲՀԿ շրջանակներում։ Ի դեպ՝ նրանք մտածում են, որ ֆինանսներ գտնելը երկրորդական հարց է, եթե որոշում են մնալ դաշտում և աշխատել։ «Փող տվողներ կլինեն, որովհետև ԲՀԿ-ում կան մարդիկ, որոնց համար պայքարը գաղափարական է»,-մեզ հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական այն ներկայացուցիչը, ով կողմ է, որ կուսակցությունը չլուծարվի։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս