Ռուբեն Հախվերդյանը զզվել է. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության թիվ 3 շենքում երեկ հանդիպեցինք անվանի երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանին, ով ինչ-որ գործով ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն էր գնում։

Առիթից օգտվելով՝ փորձեցինք հետաքրքրվել, թե ինչպե՞ս է գնահատում այն, ինչ վերջին օրերին արեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Երգահանը, ինչպես հայտնի է, հաճախ հյուրընկալվում էր «Բարգավաճ Հայաստանի» կուսակցապետի մոտ, և Ծաոուկյանը, ի դեպ, իր բազկաթոռի բարձունքից, խոստացել էր աջակցել նրան՝ հին ու նոր երգերի ձայնագրության գործում։

Ռուբեն Հախվերդյանը երեկ հրաժարվեց տեղի ունեցած քաղաքական զարգացումների վերաբերյալ որևէ մեկնաբանություն տալ միևնույն ժամանակ հավելելով, որ այս ամենն իրեն ոչ թե հոգնեցել, այլ զզվեցրել է»։

Կարդացեք թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728