
Փետրվարի վերջին եղանակը կրկին շատ մոտ կլինի ձմռան համար ռեկորդային ջերմաստիճանին. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթն իր այսօրվա համարում գրում է. «Փետրվարի վերջին երկու օրերին մեր հանրապետությունում եղանակը կրկին շատ մոտ կլինի ձմռան համար ռեկորդային ջերմաստիճանին։
Ինչպես «ՀԺ»-ին հայտնել է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը, վաղվանից Սիրիայի տարածքից կակտիվանան տաք օդային հոսանքներ, և առաջիկա երկու օրերին կդիտվի ջերմաստիճանի նկատելի բարձրացում 4-5 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում։ Այստեղ մինչև 20 աստիճան տաքություն է սպասվում։
Արարատյան դաշտում և Երևանում օդը կտաքանա 15-16 աստիճանի սահմաններում ռեկորդային շեմին հավասար։ Փետրվարի 27-ին և 28-ին ջերմաստիճանը մեր հանրապետությունում նորմայից բարձր կլինի 4-5 աստիճանով։ Բոլոր մարզերում կգրանցվի առանց տեղումների եղանակ։
Իսկ ահա մարտի 1-2-ին կդիտվի ամպամածության ավելացում։ Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով, հովտային գոտիներում անձրևի։ Ամպամածությամբ պայմանավորված ցերեկային ջերմաստիճանները կնվազեն մոտ 2-3 աստիճանով, իսկ գիշերային ջերմաստիճանները, հակառակը, կբարձրանան մոտ 2-4 աստիճանով։
Կարդացեք թերթի այսօրվա համարում։