Հայերը չեն հրաժարվում Եգիպտոս մեկնելուց. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 31-ին Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական ավիավթաը՝ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ ինքնաթիռի աղետը, պատճառ է դարձել, որպեսզի շատ երկրներ հրաժարվեն Եգիպտոս չվերթներից, իսկ շատ մարդիկ՝ Եգիպտոս մեկնելու ծրագրերից։ Ռուսական մամուլը գրում է, որ այս ողբերգությունը ծանր կնստի Եգիպտոսի տուրիստական ոլորտի վրա, չէ՞ որ ամեն տարի տասնյակ հազարավոր մարդիկ են հանգստանում ծովափին, եւ հատկապես շատ են Ռուսաստանի քաղաքացիները։ Իսկ առջեւում ամանորյա տոներն են։ Եվ հայկական տուրիստական գործակալությունները, կարծես ոչինչ չի եղել, գովազդում են Շարմ էլ Շեյխում ամանորյա հանգիստը։ Պարզվում է՝ ավիավթարն ամենեւին չի ազդել հայերի մտադրությունների վրա։ Մասնավորապես, «Գրին Վեյ Թրավել» տուրիստական ընկերության օպերատորի հետ զրույցում տեղեկացանք, որ դեռ դեպքեր չեն եղել գնված տոմսերը կամ ամրագրումն անվավեր ճանաչելու. «Ամեն դեպքում, մենք ունենք հաճախորդներ, որոնք պետք է գնան, սակայն հետ չեն տվել իրենց տոմսերը, ու այդպիսի բան էլ չունենք, որ հրաժարվեն, չնայած շուկայում տիրող խառը իրավիճակին։ Այս տարվա մատչելիության հետ կապված, համեմատած անցյալ տարվա, ավելի շատ են Եգիպտոս գնացողները»»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս