«ՎՏԲ-Հայաստան» բանկի Էջմիածնում գտնվող մասնաճյուղի վրա այսօր՝ մարտի 11-ին, հարձակում գործած տղամարդը Էջմիածնի բնակիչ, 1977թ. ծնված Աշոտ Հ.-ն է:
Մարտի 11-ին, ժամը 13.59-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մ-10 միջպետական ավտոճանապարհին` Աղնջաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 13-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Մամիկոնյանց փող. 37-62, Կոմիտաս պող. 37-41, Վրացական փող. 10-ից բարձր համարների և 4-րդ նրբանցքի, Մալխասյանց փողոցի ու նրբանցքների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Պզոյի՝ Հայաստան գալու պատճառը Երևանի «Նուբարաշեն» բանտի ավտոկայանատեղիում տեղի ունեցած աղմկահարույց սպանություններն են, քանի որ Լևոն Ղազարյանը, ով ավելի շատ հայտնի էր «Երրորդմասցի Լյովիկ» մականվամբ, Պզոյի հորեղբոր որդին էր:
2015 թվականի մարտի 7-ի երեկոյան Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձանցից մի քանիսի ինքնությունը։
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հիշեցնում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խոսքը:
Մի տղամարդ ներխուժել է բանկ եւ ատրճանակի սպառնալիքով գումար պահանջել:
Ջորջ Քլունին եւ Նոբելյան մրցանակակիր Էլի Ուիզելը համանախագահելու են մարդու իրավունքների համաշխարհային մրցանակը
Անցյալ ամիս երեք հայ երիտասարդ գործարարներ վաճառասեղան էին վարձակալել Գլենդելում գտնվող «Ամերիկանա» առևտրային, ռեստորանային և թատերական մեծ համալիրում՝ իրենց shop1915.com կայքում գովազդվող շապիկները, գլխարկները և հագուստի պարագաները վաճառելու համար:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Երևան մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրում ֆրանսիական «Քարֆուր» առևտրային ցանցի հայաստանյան հիպերմարկետի պաշտոնական բացման արարողությանը:
Աշոտ Սայադյանն ազատվել է Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ավագ տեսուչի պաշտոնից:
«Արարատցեմենտ» ՓԲԸ գլխավոր իրավաբան Ալիկ Ալեքսանյանը երեկ արձագանքել է մեր թերթի մարտի 5-ի համարում հրապարակված «Ծառուկյանի հանքերը կմածվե՞ն» վերնագրով հոդվածին, որում անդրադարձել էինք ընկերության և Արարատի մարզի Ավշար համայնքի միջև աոկա անհամաձայնությանն ու լարվածությանը։
Որպես պատգամավոր՝ ես այս պահի դրությամբ զբաղվելու եմ Գյումրիի հարցերով, մեծ քաղաքականությունը, կուսակցական թեմաները ինձ չեն հետաքրքրում: Բոլորդ լավ գիտեք, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնը պայմանավորված է եղել իմ Գյումրիում ցույց տված արդյունքներով, թե 2012թ ԲՀԿ-ն այնտեղ ինչ հաջողություն է ունեցել:
Արդեն 4-րդ ամիսն է, ինչ ատոմակայանը գործադիր տնօրեն չունի։ Տնօրենի աթոռին ժամանակավոր պաշտոնակատար Մովսես Վարդանյանն է՝ կայանի նախկին գլխավոր ինժեները։ ՀԱԷԿ ՓԲԸ նախկին գործադիր տնօրեն Գագիկ Մար կոսյանը, որով այժմ զբաղվում են ՀՀ իրավապահները, ազատվեց աշխատանքից այն բանից հետո, երբ ատոմակայանում առանձնապես խոշոր չափերի վատնումների և փողերի լվացման երևույթներ հայտնաբերվեցին։ Այդ գործով երկու փոխտնօրեններ կալանավորվեցին։
Քաջարանում պայքար է սկսվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեմ։ Մարտի 5-ին անհայտ պայմաններում հրկիզվել է անվտանգության աշխատակցի ծառայողական՝ կոմբինատի գլխավոր բաժնետեր «ՀՀ Քրոնիմետ մայնինգ» ԲԲԸ-ին պատկանող «Միցուբիշի Պաջերո» մակնիշի մեքենան։
168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ մանրածախ առևտրի ոլորտում մասնագիտացած համաշխարհային հսկայի ներկայությունը հայաստանյան տնտեսության մեջ, հայ սպառողներին և արտադրողներին նոր լուծումներ առաջարկելու քայլ կարող է դառնալ:
«Երրորդմասցի Լյովիկի՝ Լևոն Ղազարյանի ու ընկերների սպանությունը նորից ոտքի է հանել հանցաշխարհին:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2015 թվականի ընթացքում պատրաստվում է իր կարիքների համար ձեռք բերել երկու սեդան թափքով մեքենա:
Մույժնիեքսն անհրաժեշտ է համարել երեխաների իրավունքներին ավելի մեծ ուշադրություն հատկացնելը:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ 2015թ. փետրվարի 13-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը որոշել է բավարարել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հայցը՝ընդդեմ իր նկատմամբ մահափորձ կատարելու համար դատապարտված Վարդան Մեդրակյանի, Սամվել Հարությունյանի և Խաչատուր Պողոսյանի:
Գյումրիում մարտի 7-ի ուշ երեկոյան հնչած կրակոցների հետեւանքով վիրավորված Կնյազ Ղազարյանի մարտի 10-ի լույս 11-ի գիշերը մահացել է:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 11-ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Նախաձեռնությունը կոչված է երախտիքի տուրք մատուցելու այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք 100 տարի առաջ հերոսական ջանքերի գնով բազում հայերի են փրկել Հայոց Ցեղասպանությունից։ «100 LIVES»-ի համահիմնադիրներն են հայտնի գործարարներ եւ բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը եւ Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը:
Կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին և գիտակցելով, որ հանցագործության մասին իր կողմից տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, Ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ իր ամուսնու ընկերը բռնի ուժով փորձել է իր կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ իր հետ:
Հարցազրույց Վազգես Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանի հետ
Այն տունը, որտեղ ապրում է այս ընտանիքը, տուն էլ չես կոչի. մի խոնավ սենյակ է, ու վերջ, նունիսկ սանհանգույց չկա ներսում։ Տարիներ առաջ մի մեծ ընտանիք մեկ հարկի տակ էր ապրում, լավ պայմաններում չէին ապրում, բայց ընտանիք էին կոչվում, արդեն չորս տարի է` տատիկն ու պապիկը վերածվել են խնամակալների, իսկ ծնողներն անհետացել են երեխաների կյանքից։
Մարտի 9-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները մի քրեական գործի նախաքննության շրջանակներում խուզարկություն են կատարել 1981 թ. ծնված Տիգրան Ն.-ի տանն ու կից շինություններում:
Գյումրու վագոն-տնակներում և կիսակառույց շինություններում պատսպարված, գործազրկության և ծայրահեղ աղքատության մատնված ընտանիքներ յուրաքանչյուր այցից հետո թվում է, թե վերջ, այլևս հնարավոր չէ հանդիպել նախորդներից առավել ծանր պայմաններում ապրող ընտանիքների և երեխաների, սակայն ավաղ, այդպես չէ։
Այսօր Կառավարության հավանությունն են ստացել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում» և ևս չորս օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը, որոնք միտված են վեճի արտադատական կարգով լուծման ինստիտուտների զարգացմանն ու ներդրմանը:
Կառավարության որոշմամբ բարդ կլիմայական պայմաններում (հաճախակի մառախուղ, մերկասառույց), ինչպես նաև ծովի մակերևույթից 1000 մետր և ավելի բարձր գտնվող լեռնային տեղանքի հանքերի ավտոճանապարհների թույլատրելի առավելագույն թեքությունը ներկայիս 70-90 տոկոսի փոխարեն սահմանվել է 100 տոկոս: