Կներդրվի հաշտարարության ինստիտուտը

Այսօր Կառավարության հավանությունն են ստացել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում» և ևս չորս օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը, որոնք միտված են վեճի արտադատական կարգով լուծման ինստիտուտների զարգացմանն ու ներդրմանը: Եվ եթե դրանցից երկուսը՝ արբիտրաժը և ֆինանսական համակարգի հաշտարարը, Հայաստանում իրավական կարգավորում ստացել են, ապա երրորդը՝ հաշտարարությունը, ընդհանրապես բացակայում է: Առաջարկվող փոփոխություններն ու լրացումները նախ և առաջ ուղղված են հաշտարարության ինստիտուտի ներդրմանը:

Կառավարության հավանությանն է արժանացել նաև «Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը կնպաստի բնապահպանական կրթության և դաստիարակության օրենսդրական դաշտի կատարելագործմանը:
Գործադիրը հավանություն է տվել «Սպառողական կրեդիտավորման մասին» և «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքներում լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին, որի ընդունման նպատակն է օրենսդրորեն կարգավորել գյուղատնտեսության ոլորտի վարկային հարաբերությունները:

Տեսանյութեր

Լրահոս