«100 LIVES» նախաձեռնության մեկնարկի արարողությունը (ուղիղ միացում)

Երևանյան ժամանակով ժամը 01.00-ին Նյու Յորքում մեկնարկել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի նոր՝ «100 Կյանք» (100 LIVES) նախաձեռնության շնորհանդեսի արարողությունը, որը հնարավոր է դիտել հետևյալ հղումով՝ www.100lives.com:

Նախաձեռնությունը կոչված է երախտիքի տուրք մատուցելու այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք 100 տարի առաջ հերոսական ջանքերի գնով բազում հայերի են փրկել Հայոց Ցեղասպանությունից։ «100 LIVES»-ի համահիմնադիրներն են հայտնի գործարարներ եւ բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը եւ Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը:  Կհայտարարվի մարդասիրական նոր` «Ավրորա» միջազգային մրցանակի (“AURORA INTERNATIONAL HUMANITARIAN PRIZE”) հիմնման մասին, որի ժյուրիի անդամների թվում են լինելու օսկարակիր դերասան Ջորջ Քլունին եւ Խաղաղության Նոբելյան մրցանակակիրներ Էլի Ուիզելը:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031