Ծայրահեղ աղքատության եզրագծից անդին
Գյումրու վագոն-տնակներում և կիսակառույց շինություններում պատսպարված, գործազրկության և ծայրահեղ աղքատության մատնված ընտանիքներ յուրաքանչյուր այցից հետո թվում է, թե վերջ, այլևս հնարավոր չէ հանդիպել նախորդներից առավել ծանր պայմաններում ապրող ընտանիքների և երեխաների, սակայն ավաղ, այդպես չէ։
«Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ծրագրի շրջանակում, «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները վառելափայտ բաժանելիս, գրեթե ամեն օր հանդիպում են սոցիալապես առավել խոցելի ընտանիքների: Նշենք, որ Գյումրու վագոն-տնակներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների թվում քիչ չեն հանրապետության այլ համայնքներից տեղափոխված ու վագոն-տնակներում բնակվող ընտանիքները: Տպավորություն է, թե ողջ հանրապետության սոցիալապես առավել խոցելի խմբերին պատկանող ընտանիքներն են տեղափոխվել բնակվելու Գյումրու տնակային ավաններում:
Բարեգործական հերթական ակցիայի մասին առավել մանրամասն՝ ներկայացվող տեսանյութում: