
Երևանում բախվել են 25-ամյա վարորդի BMW-ն ու 16-ամյա աղջկա մոտոցիկլետը. մատուցողուհի մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

Այսօր` սեպտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:00-ի սահմաններում Տերյան և Արամի փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Այգեստան փողոցի 9 շենքի բնակիչ, 25-ամյա Անդրանիկ Սիմոնյանի վարած BMW մակնիշի 34 SD 854 համարանիշի և Երևան քաղաքի Կոմիտասի թիվ 44 շենքի բնակչուհի, 16-ամյա Ինեսա Ստեփանյանի վարած DAICHI մակնիշի AA 406 համարանիշի մոտոցիկլետը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյյանը, վթարի հետևանքով մոտոցիկլավար Ի. Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` մոտոցիկլավար Ի. Ստեփանյանը աշխատում է Երևանում գործող ռեստորանային համալիրներից մեկում` որպես մատուցողուհի:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: