Երկու տարի առաջ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատանքից հեռացված աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանն այս հոկտեմբերի 27-ից դարձյալ վերադարձել է նույն պաշտոնին, միայն` դեռեւս պաշտոնակատարի կարգավիճակում:
ՌԴ Տուլայի տարածաշրջանում Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից հետո ավտոբուսով ուղեւորափոխադրման ոլորտը հայտնվել է հայ հանրության ուշադրության կենտրոնում:
Նոյեմբերի 5-ին` ժամը 03:30-ի սահմաններում, դիմակավորված անհայտ անձինք, նախնական համաձայնությամբ, Հ.Խաչատրյանի գույքը ավազակային հարձակմամբ հափշտակելու դիտավորությամբ ապօրինի մուտք են գործել Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում գտնվող վերջինիս տուն, տարեց ամուսիններ Խաչատրյանների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, այն է՝ ձեռքերով և ոտքերով վերջիններիս հարվածներ հասցնելով, սպանության սպառնալիքներ տալով հափշտակել են կանխիկ գումար և ոսկյա զարդեր՝ նրանց պատճառելով խոշոր չափերի հասնող նյութական վնաս:
«BMW 318» մակնիշի 90 TT 001 պ/հ ավտոմեքենան (վարորդ Ռ. Ա., ծնվ. 1992 թ.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի արգելապատնեշին:
«Մեզ հայտնի դարձավ, որ «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ի պարտատերերի կողմից ներկայացվել են նոր պարտատերեր, ովքեր ներկայացրել են իրենց պահանջները: Մեզ հետ զրույցում «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հայկ Կոշեցյանը տեղեկացրեց, որ պարտատերերի ցուցակի նկատմամբ մարզադաշտի տնօրինության կողմից առարկություն է ներկայացվել»:
Վիետնամի սոցիալիստական հանրապետությունում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը, պարզվում է, իր հավատարմագրերը ստանալուց հետո տարել է նոտարի մոտ՝ վավերացնելու և Վիետնամում նոտարով հաստատած հավատարմագրեր է ներկայացրել։
Տավուշի մարզում որսի ժամանակ ընկերոջն անզգուշությամբ մահ պատճառելու գործն ուղարկվել է դատարան:
Մոմավառությունը Հայ Առաքելական Եկեղեցու բարեպաշտական սովորույթներից է, որը նաև զոհողության տեսակ է: Երբ եկեղեցուց մոմ են գնում, նախատեսված գումարը եկեղեցու հոգսերի և կարիքների համար է օգտագործվում:
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածը հանդիպում է հարազատների հետ:
Եթե մեղադրում է, թող դատի տա, ես մեղավոր չեմ: Մեր ժողովուրդը ընդհանրապես իր չարածի համար սովոր է մենակ բժիշկներին պախարակել: Մենք ինչ որ մեր գործառույթներն է եղել, 100% -ով ենք կատարել, եթե ոչ ավելին:
Մարդիկ հաճախ ասում են. «Լինող բանը կլինի», կամ. «ինչ որ լինելու է՝ կլինի»: Արդյո՞ք դա այդպես է: Պատասխանում է Տ. Սմբատ քահանա Սարգսյանը:
Տուլայի մոտ կողաշրջված Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածները, որոնց ՌԴ ԱԻՆ օդանավով Երևան էին հասցրել, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Տուլայի մոտ կողաշրջված Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից զոհված ութ ուղևորների մարմինները, որոնք ՌԴ ԱԻՆ օդանավով Երևան էին ժամանել, տեղափոխվել են ՀՀ դատաբժշկական կենտրոն:
Ռուսաստանի ԱԻՆ-ի հատուկ չվերթի օդանավը վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։
Ուժեղացված ծառայություն մայրաքաղաքում. 44 վարորդ՝ անսթափ, 29-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետեւանքով նոյեմբերի 3–ին Տուլայի մոտ զոհված ութ ուղևորների հարազատները Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում հավաքված սպասում են իրենց հարազատների դիերը տեղափոխող` ՌԴ ԱԻՆ օդանավի ժամանմանը։
«Գործող Սահմանադրությունը նախատեսում է հանրաքվե՝ լիազորությունը թողնելով հանրային իշխանության մարմինների վրա. իրենք կարող են նախաձեռնել, իրենք էլ՝ նշանակել, ընտրական ձայնի իրավունք ունեցող քաղաքացիներն իրենց նախաձեռնությամբ չեն կարող: Սահմանադրության այս նախագծի դրական կողմերից մեկը դա է»,- ասում է Գևորգ Դանիելյանը:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցից հեծանիվի գողության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում գրանցել է մեկ երկրաշարժ, որն զգացվել է Հայաստանի Հանրապետության բնակչության կողմից:
ՀՀ ԶՈՒ-ն լռեցրել է հակառակորդի կրակը Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի ճանապարհին, այն բանից հետո, երբ նոյեմբերի 5-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում գնդակոծությունից տուժել է արտասահմանյան մեծ բեռնատար. մեքենայի անիվներից մեկը ծակվել է, բեռնատարն այլ վնասներ է կրել:
Պաշտոնական այցով Սանկտ Պետերբուրգ ժամանած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Պուլկովո օդանավակայանում հարգանքի տուրք է մատուցել Սինայի թերակղզում տեղի ունեցած ավիաաղետի զոհերի հիշատակին:
Մեր խորին ցավակցությունն ու վշտակցությունն ենք հայտնում Հարավային Սուդանում վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին։ Այս դժվարին պահին մաղթում ենք ուժ ու կորով վերապրելու այս կորստի ցավը։
Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած ավտոբուսի վթարի զոհերի աճյունները և վիրավորներից 32-ը Երևան են տեղափոխվում այսօր՝ նոյեմբերի 5-ին, հատուկ չվերթով:
Նոյեմբերի 5-ին, տեղական ժամանակով ժամը 19.11-ի դրությամբ Ռամենսկոյի օդանավակայանից կայացավ Տուլայի ՃՏՊ-ի արդյունքում տուժածներին և զոհերի դիերը տեղափոխող ինքնաթիռի թռիչքը:
Քրեական գործի նախաքննության ընթացքում Ա. Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, և վերջինիս նկատմամբ մինչդատական վարույթում, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Կառավարության այսօրվա նիստում ներկայացվել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը
168.am-ի տեղեկություններով՝ փաստաբան Գեղամ Հակոբյանի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել և գործն ուղարկվել է դատարան:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 4-ին, ժամը 15.40-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 34/3 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1962 թ. ծնված Լիլյա Ա.-ն:
Անոնիմուսների ամենամյա 3-րդ երթը` Երևանի փողոցներով:
Սահմանամերձ Բաղանիս գյուղից հայտնեցին, որ այսօր՝ նոյեմբերի 5-ին,ժամը 16.30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Բաղանիսի ծայրին, միջպետական ավտոճանապարհին, արհեստական լճակի մոտ գնդակոծել է մեծ բեռնատար, «ֆուռի» անիվներից մեկը գնդակներից ծակվել է, բեռնատարն այլ վնասներ էլ է կրել: