
Արդյո՞ք կարևոր է, թե քանի մոմ են վառում եկեղեցում, որևէ մեկը կարո՞ղ է ինձ համար մոմ գնել

– Արդյո՞ք կարևոր է, թե քանի մոմ են վառում եկեղեցում, և որևէ մեկը կարո՞ղ է ինձ համար մոմ գնել:
– Մոմավառությունը Հայ Առաքելական Եկեղեցու բարեպաշտական սովորույթներից է, որը նաև զոհողության տեսակ է: Երբ եկեղեցուց մոմ են գնում, նախատեսված գումարը եկեղեցու հոգսերի և կարիքների համար է օգտագործվում: Քանակը որևէ նշանակություն չունի: Եվ մոմ վառելը պետք է զուգորդվի աղոթքով: Իսկ երբ որևէ մեկն ուրիշի համար է մոմ գնում, ապա այդ դեպքում սեփական միջոցներից զոհողություն կատարելու մասին խոսք լինել չի կարող: Մոմավառությունը չպետք է դառնա ինքնանպատակ, որպեսզի մարդը չսահմանափակվի դրանով և համարի, եթե շատ մոմ է վառել, ապա ճշմարիտ քրիստոնյա է: Ամենակարևորը՝ Եկեղեցի մտնելիս աղոթելն է, որ յուրաքանչյուր քրիստոնյա պետք է անի, քանի որ Աստծո տունն աղոթքի տուն է:
Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան
qahana.am