Բաժիններ՝

Ճոյտի որդիներն առևանգել են իրենց հոր ընկերության աշխատակիցների՞ն. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ կալանքի տակ գտնվող ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) որդիները` Արմեն և Արայիկ Հակոբյանները, ավելի քան 1ամիս առաջ`փետրվարի 6-ին, առևանգել են իրենց հորը պատկանող «Ուրախ և Տխուր» ՍՊԸ տնօրեն Ռոբերտ Ղազարյանին, նախկին տնօրեն Թոռնիկ Գևորգյանիև և հաշվապահ Հերիքնազ Ակունցին և որոշ ժամանակ նրանց պատանդի կարգավիճակում պահել Աբովյան քաղաքի ինչ-որ բնակարանում:

Հիշեցնենք՝ այս դեպքից 4 օր առաջ` փետրվարի 2-ին, Հակոբ Հակոբյանը ձերբակալվել էր, ընդ որում` նրա ձերբակալումը մասնավորապես պայմանավորված է «Ուրախ և տխուր» ՍՊԸ-ի գործունեության հետ:

Ի դեպ, ՀՀ Էլեկտրոնային ռեսգիստրում՝ e-register.am կայքում, որպես ընկերության հիմնադիր նշված է հենց Հակոբ Հակոբյանի անունը: «Ուրախ և տխուր» ՍՊԸ-ի մասին այլ տեղեկություններ կայքում չկան:

Ինչևէ, ստացվում է, որ իրենց հայրիկին ձերբակալելուց և կալանավորելուց հետո նրա որդիներն առևանգել ու պատանդառել են նրա 3 նախկին ու ներկա աշխատակիցներին` նախկին ու ներկա տնօրեններին ու հաշվապահին:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս