Բաժիններ՝

Ջրծաղիկից մահացած զինծառայողի հոր ներկայացուցիչը բողոքարկել է դատարանի որոշումը

Ջրծաղիկից մահացած ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Խաչատրյանի հոր ներկայացուցիչը բողոքարկել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով քրեական գործը կարճվել էր համաներման կիրառմամբ:

168.am-ի զրույցում Հայկ Խաչատրյանի իրավահաջորդ ճանաչված հոր ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանն ասաց, որ դատարանից պահանջել են ճանաչել կյանք իրավունքի խախտման արդյունավետ քննություն չկատարելու փաստը, բեկանել դատարանի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

Նշենք, որ դատարանի որոշել էր կարճել քրեական գործի վարույթը, դադարեցնել քրեական հետապնդումը ամբաստանյալներ Մինաս Մկրտչյանի և Միքայել Միքայելյանի նկատմամբ, վերացնել նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված ստորագրությունը չհեռանալու մասին:

Քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել երկու անձի: Մինաս Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ` ՀՀ ՊՆ N զորամասի նյարդաբանական բաժանմունքի պետ, կոչումով փոխգնդապետ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ չի ապահովել անհրաժեշտ բժշկական միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս: Միքայել Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ` ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար` Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, կոչումով գնդապետ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ, վարակի չտարածման ուղղությամբ չի կազմակերպել անհրաժեշտ կանխարգելման միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:

Հիշեցնենք, որ Հայկ Խաչատրյանը մահացել էր 2011թ. դեկտեմբերի 30-ին: Գործը մակագրվել է վերաքննիչ դատարանի դատավորներ Հենրիկ Տեր-Ադամյանին, Մհեր Արղամանյանին, Արարատ Պետրոսյանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս