Բաժիններ՝

Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի գործը՝ վերաքննիչ դատարանում. ինչ են պահանջում դատարանից

Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի դեպքով հարուցված քրեական գործն արդեն վերաքննիչ դատարանում է. քրեական գործը մակագրվել է դատավորներ Հենրիկ Տեր-Ադամյանին, Մհեր Արղամանյանին և Արարատ Պետրոսյանին: Ըստ datalex դատական տեղեկատվական համակարգի՝ գործով մեղադրողը պահանջել է պատժաչափի մասով բեկանել և փոփոխել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Վարդան Պետրոսյանի վերաբերյալ 29.01.2015թ. դատավճիռը և նրա նկատմամբ ՀՀ քրեականօրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակել ավելի խիստ պատիժ:

Տուժողի ներկայացուցիչն էլ պահանջել է բեկանել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` դատավճիռը` ամբաստանյալ Վարդան Պետրոսյանի նկատմամբ նշանակված պատժի մասով և նրա նկատմամբ նշանակել պատիժ` ազատազրկում նվազագույնը 6 տարի ժամկետով, նրան տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկել 3 տարի ժամկետով, բեկանել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը` հայցի մասով, ամբողջությամբ բավարարել տուժող Տաթևիկ Հակոբյանի առողջությանը պատճառված վնասի մասով ներկայացված հայցապահանջը:

Ինչպես հայտնի է, Վարդան Պետրոսյանը դատապարտվել էր 5 տարի ժամկետով ազատազրկման, ինչպես նաև 2 տարոց զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: Տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների կողմից ներկայացված  քաղաքացիական հայը դատարանը թողել էր առանց քննության, Իսկ գյուղնախարարության ՊՈԱԿ-ի ներկայացուցչի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը բավարարվել էր. դատարանը վճռել էր Վարդան Պետրոսյանից հօգուտ ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի բռնագանձել 1.200.000 դրամ` որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում, Վարդան Պետրոսյանից հօգուտ պետական բյուջե բռնագանձել` դատահետքաբանական փորձաքննության համար ծախսված 18.825 դրամ, ապրանքագիտական փորձաքննության համար ծախսված 33.600 դրամ` որպես դատական ծախսեր:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս