5-ամյա Հայկը օգնության կարիք ունի
5 ամյա Հայկը ունի Ձեր օգնության կարիքը: Նրա մոտ բժիշկները հայտնաբերել են լեյկոզ հիվանդություն, այժմ անհրաժեշտ են դոնորներ: Եթե կան պատրաստակամ մարդիկ ովքեր կցանկանան օգնել, ապա կարող են մոտենալ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն: Որպես արյուն ստացող պետք է նշել Սուքիասյան Հայկ Արյունատու դոնորը պետք է բավարարի որոշակի պահանջների, որոնք ներկայացնում եմ ստորև՝
Եթե դուք որոշել եք նվիրել ձեր արյունը, ապա պետք է՝
* ԱՐՅՈՒՆԱՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՆԱՔ ԱՆՁՆԱԳՐՈՎ ԿԱՄ ԶԻՆԳՐՔՈՒՅԿՈՎ
* լինեք 18 տարեկանից բարձր
* Հիվանդացած չլինեք դեղնախտով
* Վերջին 6 ամսվա ընթացքում 1 ամիս և ավելի տևողությամբ բացակայած չլինեք Հայաստանից
* Լինեք առնվազն 55կգ, եթե դուք իգական սեռի ներկայացուցիչ եք, և 65կգ, եթե արական սեռի ներկայացուցիչ եք
* Վերջին 24 ժամվա ընթացքում ալկոհոլ օգտագործած չլինեք
* Արյունատվությանը ներկայանաք քաղցած
* Կանայք կարող են արյուն հանձնել դաշտանի սկսվելուց 2 օր առաջ և ավարտվելուց 5 օր հետո:
Գոյություն ունեն որոշակի հիվանդություններ և վիճակներ, որոնք ժամանակավոր կամ մշտական բացառում են արյան դոնորությունը: Դրանցից հիմնականներն են՝
• Տեսողության խնդիրներ /կարճատեսություն և հեռատեսություն 4 և ավելի/
• Կյանքի ընթացքում ունեցած ուղեղի ցնցում, գլխուղեղի տրավմա
• Օրգանի հեռացումով վիրահատություններ
• Էնդոկրին խանգարումներ /շաքարային դիաբետ, վահանաձև գեղձի հիվանդություններ/
Արյուն հանձնելու որոշում ընդունելուց հետո Դուք կենթարկվեք բժշկական զննման և հակացուցումներ չունենալու դեպքում միայն կարող եք կատարել արյունատվություն:
Բուն արյունատվությունը տևում է մոտ 10 րոպե: Արյունը վերցվում է միանվագ օգտագործման մանրէազերծ պարագաներով:
Դոնորից միանվագ հավաքագրվում է 350մլ արյուն, որը անվնաս է դոնորի առողջության համար:
Նախքան հիվանդին փոխներարկելը Ձեր արյունը հետազոտվում է հեպատիտ B և C, ՁԻԱՀ/ՄԻԱՎ, սիֆիլիսի և բրուցելյոզի հանդեպ, որոշվում է խմբային և ռեզուս պատկանելիությունը: