Շահեն Հայրապետյանը, իրագործելով իր հանցավոր դիտավորությունը, ի սկզբանե նպատակ չունենալով կաշառքի առարկան փոխանցել դատախազին կամ այլ պաշտոնատար անձի, նա 2014թ. հոկտեմբերի 7-ին իր աշխատասենյակում Նարեկ Ավանեսյանից ստացել է խոշոր չափերի՝ 800.000 ՀՀ դրամ գումար և խարդախությամբ հափշտակել այն, միաժամանակ, կաշառք տալու փորձի դրդչություն կատարելով Ն. Ավանեսյանի նկատմամբ:
Մարտի 16-ից մեկնարկում է «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հ/կ-ի և ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերության համատեղ «Ուղեղի ճանաչման շաբաթ 2015» միջազգային արշավի շրջանակներում իրականացվող «Նյարդաբանական հիվանդությունները մեր շուրջ» հանրային արշավը, որը կտևի մինչև մարտի 22-ը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ալավերդի քաղաքում երկու անձի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
ՀՀ բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման ծրագրին: Այս ծրագիրն իրականացվելու է Համաշխարհային բանկի տրամադրած վարկային միջոցներով ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ԾԻԳ» պետական հիմնարկը և «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ – ն մտադիր են իրականացնել «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման նախագիծը:
Մարտի 18-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևան ժամանած Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանին:
Նուբարաշենում տեղի ունեցած հայտնի կրակոցների սպանության գործով հետախուզվող Սարգիս Գրիգորյանին (մականունը՝ Ծգլ), Սարգիս Հախանումյանի (մականունը՝ Տլե) և Վահան Հակոբյանի (մականունը՝ Գաստիկ) լուսանկարները փակցված են Երևանի տարբեր հատվածներում: Ուշագրավ է, որ նրանց նկարները փակցված են նաև Երևանի Պետական Համալասարանի մասնաշենքերից մեկի դռան վրա:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչությունում քննվող քրեական գործով 2015 թվականի մարտի 16-ին, կաշառք ստանալու կասկածանքով, ձերբակալվել է նախկինում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 6-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած, ներկայումս ՀՀ ֆինանսների նախարարության Արմավիրի հարկային տեսչության պետ Արամ Հրաչիկի Հովսեփյանը: Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:
Նա Ավան Առինջում գործող «Միլենա» տաքսի ծառայության սեփականատերն է, ով առավել հայտնի է «Թիզ» մականունով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանին:
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագաթանգեղոս փողոցի 7-րդ շենքի բակում պայթյունի ձայն է լսվել:
Սակայն աշխատուժի ազատ տեղաշարժը չի նշանակում ամենաթողտվություն:
Ըստ ճշգրտված հաշվարկի, սակագինը պետք է բարձրանա 2,4 դրամով՝ 1 խմ-ի դիմաց: Հաստատվելու դեպքում, ըստ ընկերության հաշվարկի, ջրի վարձավճարը միջին սպառող ընտանիքի համար կավելանա ամսական 25 դրամով:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ, հնչած կրակոցների գործի քննությունը: Դատարան չէին ներկայացվել գործով երկու ամբաստանյալներ Ներսես Մելքոնյանն ու Վալերիկ Հովհաննիսյանը. ըստ նիստերի քարտուղարի հայտարարության՝ քրեակատարողական հիմնարկից գրություն էր ստացվել այն մասին, որ Վալերիկ Հովհաննիսյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, իսկ Ներսես Մելքոնյանը վատառողջ լինելու պատճառով չի կարող մասնակցել դատական նիստին:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Շիրակում տղամարդն ինքնասպանություն է գործել՝ իր տան հյուրասենյակում դռան շրջանակից պարանով կախվելու միջոցով:
Այսօր՝ մարտի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց «Երևան Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայության ղեկավար Մուրադ Սարգսյանը:
Մարտի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ:
Մարտի 17-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի նախագահությամբ, տեղի է ունեցել մայիսյան տոնակատարությունների կազմակերպչական աշխատանքները համակարգող կառավարական հանձնաժողովի առաջին նիստը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մարտին Սարոյանի լիազորությունները 2015 թվականի մարտի 16-ից դադարեցնելու վերաբերյալ:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ-ի տնօրեն Արման Դանիելյանի կարծիքով՝ Հայաստանում այսօր պայմանական վաղաժամկետ ազատման համակարգ չունենք:
Ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում: Աներոջ առանձնատան նկուղում կախվելու միջոցով կյանքին վերջ էր տվել ազգությամբ եզդի` 47-ամյա Շիրին Մամոյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու մարտի 19-ին Բրյուսելում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին:
Երբ Փիթեր Բալաքյանը փոքր երեխա էր, նրա տատը նրան պատմություններ էր պատմում՝ լցված կախարդական ռեալիզմով՝ խորհրդավոր և միևնույն ժամանակ՝ շփոթեցնող, գրում է The Dallas Morning News-ը, որը զրույց է ունեցել ամերիկահայ հայտնի գրողի հետ։
Ֆիոլետովո գյուղի բնակիչները լարված օրեր են ապրում։ Երեւանից եկած պաշտոնյաներին նրանք մեկ հարց են տալիս. ե՞րբ են իշխանությունները հրաժարվելու գյուղից 500 մետր հեռավորության վրա գտնվող ոսկու հանքավայրի շահագործման ծրագրից, որին բնակիչները դեմ են եւ որի դեմ բազմիցս բողոքել են։
Փետրվարի 16-ին Քննչական կոմիտեն հրապարակեց գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանության դատաձգաբանական փորձաքննության արդյունքները։ Ըստ դրանց, սպանությունները կատարվել են մեկ հրազենից, որը ամրակցված է հղել Վալերի Պերմյակովին, ինչից էլ ենթադրվում է, որ Պերմյակովը միայնակ է եղել։
ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների մասին 2014 թվականի տարեկան հայտարարագիրը, ըստ այդմ, նրա տարեկան եկամուտը կազմել է 9 միլիոն 513 հազար դրամ, որը նրա աշխատավարձն է։
Որոշ բարձրաստիճան զինվորականներ տարբեր մարդկանց միջոցով Սերժ Սարգսյանին մեսիջներ են հասցնում, որ չանի դա:
ԱԺ առաջիկա նիստում կհրապարակվի ԲՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնից Գագիկ Ծառուկյանի հրաժարականի դիմումը:
ՀՀ ֆինանսների նախարարությունը տուգանել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալեքսան Պետրոսյանի (Մապի Ալիկ) որդուն պատկանող «ՄԱՊ» ՓԲԸ-ին: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ դեռևս 2014թ. դեկտեմբերի 9-ին «ՄԱՊ»-ի տնօրեն Մակար Պետրոսյանը Հայաստան է ներմուծել խառը ապրանքներ, որոնց վերաբերյալ օրենքով սահմանված ժամկետներում հայտարարագիր չի ներկայացրել մաքսային մարմին:
Կանչերի թվի աճը պայմանավորված է նաև սուր շնչառական վիրուսների տարածվածությամբ: Տիկին Ստեփանյանը նաև նկատել է, որ ծառայության հեռախոսները հաճախ զբաղեցվում են նաև այն զանգերով, որոնք իրականում իրենց չպետք է ուղղեին ու փոխարենը կարելի էր դիմել ընտանեկան բծշկի օգնությանը:
«Եթե ասեմ ոգևորված եմ կամ շատ լավ եմ զգում, եթե ինձ օտար մարդը, թշնամին կամ հակառակորդը ցավ տար, ապա դա տանելի կլիներ: Չգիտեմ՝ նման դեպքում յուրայիններն ի՞նչ են անում: Իհարկե, այս աշխարհում ոչինչ անպատիժ չի մնում»»: