Բաժիններ՝

Իմ աշխատանքների կենտրոնում տրավմատիկ հիշողությունն է. գրող Փիթեր Բալաքյանը խոսել է իր տատի ու Ցեղասպանության մասին

Երբ Փիթեր Բալաքյանը փոքր երեխա էր, նրա տատը նրան պատմություններ էր պատմում՝ լցված կախարդական ռեալիզմով՝ խորհրդավոր և միևնույն ժամանակ՝ շփոթեցնող, գրում է The Dallas Morning News-ը, որը զրույց է ունեցել ամերիկահայ հայտնի գրողի հետ։

Գուցե նրա տատը պարզապես պոետ էր դաստիարակում և 20-րդ դարասկզբի ամենամեծ տրավմաներից մեկի ապագա պատմաբա՞ն: Նա Հայոց ցեղասպանությունը վերապրած էր, գրում է լրատվամիջոցը։

Նրա թոռն ի վերջո դառնալու էր նրա գրագիրը՝ պատկերելով իր տատին մրցանակի արժանացած «Ճակատագրի սև շունը» հուշագրությունում:

Բալաքյանը, ով այժմ Կոլգեյթի համալսարանի պրոֆեսոր է, ցեղասպանությունը դարձրել է իր աշխատանքի կարևոր մասը։ Նա ելույթ է ունենալու իր աշխատանքի մասին հինգշաբթի օրը Հարավային մեթոդիստական համալսարանում կազմակերպված միջոցառմանը: Գրողն իր աշխատանքները քննարկել է նաև The Dallas Morning News-ին տված հարցազրույցում:

Բալաքյանը պատմել է, թե գրող և պատմաբան դառնալու գործում որքան կարևոր են եղել իր տատն ու Հայոց ցեղասպանության պատմությունը: Նա պատմել է, որ բոլորովին վերջերս հայտնաբերել է նրա բանաստեղծությունները, որոնցում նա անդրադարձել է իր կյանքի ընթացքում ունեցած կորուստներին: 1915 թվականի ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում իր ընտանիքի գրեթե բոլոր անդամները սպանվել են:

Խոսելով իր բանաստեղծությունների մասին՝ Բալաքյանը նշել է, որ դրանցով փորձում է անդրադառնալ ժառանգած տրավմատիկ հիշողությանը և դրանց միջոցով փորձում է ավելի շատ աշխատել սերունդների միջոցով փոխանցվող պատմական բռնության հոգեբանական կողմերի հետ:

«Իմ աշխատանքների կենտրոնում տրավմատիկ հիշողությունն է»,- ասել է գրողը։

Թարգմանությունը՝ Tert.am-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս