Ապրիլից Երևանում նվազագույն ջրամատակարարումը կլինի 17 ժամ
Երևանի բնակիչներն այս տարվա ապրիլից 17-ժամյա ջրամակարարում կունենան: Օրվա հիմնական ակտիվ ժամանակահատվածում՝ 7:00-24:00, ջրամատակարարում ապահովելու համար իրականացվել են հետևողական ջրաշինարարական աշխատանքներ: Այսօր՝ մարտի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց «Երևան Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայության ղեկավար Մուրադ Սարգսյանը:
«Համակարգի բարելավման համար շարունակաբար ավելանում են ներդրումները: Թեև վարձակալության պայմանագրի վերջնաժամկետը 2016թ. մայիսի 31-ն, է, սակայն արդեն այսօր՝ 9-րդ տարում, նեդրումային 10-ամյա պարտավորությունը գերազանցվել է մոտ 1,5 մլրդ դրամով: Արդեն մի քանի տարի է՝ շինարարական աշխատանքներն իրականացվում են բացառապես սեփական՝ ջրի վաճառքից ստացվող գումարներից»,-հայտնեց Մուրադյանը:
Նրա խոսքով, ջրամատակարարման այս նոր ռեժիմին անցելու ընթացքում հնարավոր են տեխնիկական խնդիրներ, վթարներ, որոնց հետ կապված քաղաքացիներին կոչ արեց ահազանգել «Երևան Ջուր» ընկերության թեժ գծին:
Ընկերության «Արևելք» շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանը նշեց, որ նման ռեժիմ հնարավոր է եղել ապահովել էներգիայի խնայողությունների, ջրի արտադրության շնորհիվ. «Ջրի և հոսանքի այս խնայողության արդյունքում ջրամատարակարմ ան միջին տևողությունը հասավ առավելագույն ցուցանիշի՝ 98 տոկոսի կամ 23,5 ժամ, մինչդեռ վարձակալության պայմանագրի վերջնաժամկետին այն պետք է կազմեր 95 տոկոս կամ 22,8 ժամ»:
Այսպիսով, անցած ամիս Երևանում 23,5-24,0 ժամ ջուր ուներ սպառողների 87,4 տոկոսը, 17-32,5 ժամ՝ 10,4 տոկոսը, իսկ 12-17 ժամ՝ 2,2 տոկոսը:
Ընկերության «Արևմուտք» շահագործման տնօրեն Արամ Սահակյանը հավելեց, որ շատ մոտ ժամանակներս ընկերությունը Երևանում ապահովելու է 24 ժամյա ջրամակարարում: