
Չինաստանը զորահանդեսին առաջին անգամ ցուցադրել է իր ռազմավարական միջուկային տրիադան

Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակը Պեկինում կայացած հանդիսավոր զորահանդեսի ժամանակ առաջին անգամ ցուցադրել է հրթիռներ, որոնք ներկայացնում են երկրի ռազմավարական միջուկային տրիադան:
Այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:Զորատեսի ընթացքում ցուցադրվել են «Ցզինլեյ-1» մեծ հեռահարության ավիացիոն հրթիռը, «Ցզյույլան-3» ստորջրյա բազավորման միջմայրցամաքային հրթիռը, «Դունֆեն-61» և «Դունֆեն-31» վերերկրյա բազավորման միջմայրցամաքային հրթիռները:
Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակը Թիենանմենի հրապարակում անցկացրել է լայնածավալ զորահանդես՝ Ճապոնական ագրեսիայի դեմ չինացի ժողովրդի դիմադրության պատերազմում և համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում հաղթանակի 80-ամյակի առթիվ:
Հանդիսավոր զորահանդեսի եզրափակիչ մասում հրապարակի երկինք են ճախրել 80 000 խաղաղության աղավնիներ և բարձրացել 80 000 օդապարիկներ: