Բաժիններ՝

Թրամփը Սի Ծինփինին, Պուտինին և Կիմ Չեն Ընին մեղադրել է «ԱՄՆ-ի դեմ դավեր նյութելու» համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Պեկինում անցկացվող Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակի տոնակատարությունը, հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը «դավեր են նյութում ԱՄՆ-ի դեմ»։ Այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում:

«Թող նախագահ Սին և Չինաստանի հրաշալի ժողովուրդն ունենան հիանալի և անմոռանալի տոնակատարություն։ Խնդրում եմ, իմ ամենաջերմ մաղթանքները փոխանցեք Վլադիմիր Պուտինին և Կիմ Չեն Ընին, մինչ դուք նրանց հետ միասին դավեր եք նյութում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ», – գրել է Թրամփը։

Սպիտակ տան ղեկավարը նաև հիշեցրել է «Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Չինաստանին ցուցաբերված «հսկայական աջակցության և «թափված արյան» մասին, որպեսզի նրան օգնի ազատություն ձեռք բերել շատ թշնամական օտարերկրյա զավթիչից»։

«Բազմաթիվ ամերիկացիներ են զոհվել՝ պայքարելով Չինաստանի հաղթանակի և փառքի համար։ Հուսով եմ՝ նրանք իրավամբ կմեծարվեն և կհիշվեն իրենց քաջության ու զոհաբերության համար», – գրել է Թրամփը։ 

Սեպտեմբերի 3-ին ավելի վաղ Պեկինում անցկացվել է զինվորական շքերթ՝ նվիրված ​​Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս