Ծգլին, Տլեին և Գաստիկին փնտրում են նաև համալսարանում
Նուբարաշենում տեղի ունեցած հայտնի կրակոցների սպանության գործով հետախուզվող Սարգիս Գրիգորյանին (մականունը՝ Ծգլ), Սարգիս Հախանումյանի (մականունը՝ Տլե) և Վահան Հակոբյանի (մականունը՝ Գաստիկ) լուսանկարները փակցված են Երևանի տարբեր հատվածներում: Ուշագրավ է, որ նրանց նկարները փակցված են նաև Երևանի Պետական Համալասարանի մասնաշենքերից մեկի դռան վրա:
Լուսնկարների տեսքստային հատվածում քաղաքացիներին կոչ է արվում նրանց վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում զանգահարել 1-02, 56-12—32, 56-48-21, 55-31-61 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին և որ տեղեկատվություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: