
Արտակարգ դեպք Երևանում. ոստիկաններն ու քննիչները պարզում են «Տըլ» մականվամբ երիտասարդի ավտոմեքենայի առեղծվածային պայթյունի հանգամանքները. shamshyan.com

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագաթանգեղոս փողոցի 7-րդ շենքի բակում պայթյունի ձայն է լսվել: Ինչպես նշված վայրից հայտնում է shamshyan.com-ը, նշված վայրում հրշեջներն ու ոստիկանները հայտնաբերել են կայանված վիճակում գտնվող Վազ 2121 մակնիշի 48 DV 888 համարանիշի ավտոմեքենան, որի հետևի անվադողերը հավանաբար պայթյունի հետևանքով խոտանվել են, իսկ «Նիվա»-ի տակ վնասված է նաև ասֆալտի մի հատված: Պայթյունի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ, «Տըլ» մականվամբ նախկինում դատված երիտասարդին, ում քիչ առաջ ոստիկանները տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: