
Սամվել Կարապետյանի կալանքի ակնհայտ ապօրինի և սնանկ լինելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը պարզ չէ ինչու, բայց իրականացվում է գրավոր ընթացակարգով. դատական ակտը կհրապարակվի սեպտեմբերի 8-ին. փաստաբան

Արամ Վարդևանյանը գրում է. «2025 թվականի հունիսի 17-ին գործադիր իշխանության ղեկավարի կողմից կատարվեց հետևյալ ֆեյսբուքյան գրառումը. «Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ…»: Այս արտահայտությունն ակնհայտ էր, որ ուղղված էր կոնկրետ անձի և այդ արտահայտությունից ժամեր անց գործարար, բարերար Սամվել Կարապետյանն ակնհայտ ապօրինի կերպով կալանավորվեց և մինչ օրս կալանավորված է:
Մասնագիտական հանրույթից յուրաքանչյուրին կարելի է հարցնել՝ «Մենք մեր ձևով կմասնակցենք Եկեղեցու պաշտպանությանը» արտահայտությունը կարող է քրեական վարույթ նախաձեռնելու առիթ հանդիսանալ, կամ առավելևս անձի կալանքի պայմանը բավարարել, թե ոչ: Այս հարցերն ունեն միանշանակ պատասխաններ. 1) օրինական չէ քրեական վարույթը, 2) քրեական օրենսգրքի հատուկ մասի որևէ հոդվածի հետ չկա՝ որևէ առնչություն, 3) ակնհայտ անօրինական է կալանքը: Այս միանշանակ պատասխանների իրացման խոչընդոտը՝ հունիսի 17-ի հայտնի հայտարարությունն է:
Հենց դրանում է Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման անվիճելիությունը, հենց դրանում է վրեժխնդրությունը և կալանքը որպես պատիժ իրացումը իրավապահների կողմից, չնայած ակնհայտ և տարբեր տեղական, միջազգային պարտավորություններին որոնք դա՝ ուղիղ արգելում են:
Շուրջ 80 օր շարունակվող կալանքի ակնհայտ ապօրինի և սնանկ լինելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը պարզ չէ ինչու, բայց իրականացվում է գրավոր ընթացակարգով, իսկ դատական ակտի հրապարակման օրն է՝ սեպտեմբերի 8-ը»: