
Մեքենայի պայթյունի հետևանքով 3 տուժածներից երկուսը դուրս են գրվել. երրորդ տուժածի վիճակը միջին ծանրության

Ամիրյան փողոցում երեկ երեկ տեղի ունեցած մեքենայի պայթյունի հետևանքով երեք տուժածներից երկուսը դուրս են գրվել հիվանդանոցից, այս մասին Aysor.am-ին ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
«Երկու քաղաքացիների վիճակը բավարար էր, անհրաժեշտ հետազոտություններն անցնելուց հետո դուրս են գրվել»,- նշեց նա։
3-րդ քաղաքացին, որի առողջական վիճակը ծանր էր ու գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, այսօր տեղ տեղափոխվել է բաժանմունք։
«Վիճակը միջին ծանրության է, կյանքին սպառնող վտանգ չկա»,- հավելեց Մարիամ Ծատրյանը։