Ապրիլի 22-ին, ժամը 14.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 35/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1988 թ. ծնված Ալիկ Թ.-ին:
Հիմա արդեն, անկախ պետության պարագային` բոլորովին այլ պատմաքաղաքական իրավիճակում ենք: Հարյուրերորդ տարելիցը տարբերվում է մեկ կարևոր դրվագով ևս: Խոսքը Հայոց եղեռնի զոհերի սրբացման մասին է:
Երբ լսում եմ արվեստի, թե արտասահմանի, թե ներսի քաղաքական դեմքերի հաշտվողական, ներողամտական մի բան Թուրքիայի հանդեպ՝ Օսմանյան կայսրության ժամանակ արվածի հանդեպ, ես զգում եմ, որ մեր մտավոր դեմքերը այլասերված են: Եթե մարդն իր արդար պահանջի հետևից չի գնում, Աստված էլ նրան կմերժի: Ներողամտությունն այն դեպքում է, երբ դիմացդ համարժեք մարդ է լինում, փոխադարձ ըմբռնում է լինում: Բայց, եթե անտառում արջի ես հանդիպում, պետք է արջի դեմ արջին համապատասխան միջոցներով գործես: Հակառակ դեպքում զոհ պետք է գնաս:
ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությանը:
Իրավապաշտպանը համոզված է, որ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը նաև էական դեր կունենա հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա: «Շատ ստերեոտիպեր, տարբեր տեսակի նախապաշարումներ, որ ունեն Ադրբեջանում Հայաստանի և հայերի նկատմամբ, նաև հիմնված է այդ ժխտողական քաղաքականության վրա: Ես կարծում եմ՝ առաջին հերթին՝ Թուրքիայի ճանաչումը կարող է մեծ դեր ունենալ հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման վրա»:
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի այս ազդեցիկ օրերին և հատկապես այսօր ու վաղը բազմաթիվ ու բազմաբնույթ են մեր սուրբ նահատակների հիշատակի ու ոգեկոչման արարողությունները:
«Բոլորդ տեղյակ եք, որ ադրբեջանցիները տարբեր դիվերսիոն փորձեր են կատարում։ Ի ուրախություն մեզ, մեր տղաները լավագույն կերպով կատարում են իրենց առջեւ դրված խնդիրները, հետ են մղում դիվերսիոն խմբերինъ նրանց հասցնելով մարդկային կորուստներ»:
Նախաքննության ընթացքում Տիտալ Ա.-ի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար Ռոստոմ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
BuzzFeedNews -ը հրապարակում է պատրաստել Հայաստանի մասին, որը ներկայացնում ենք ստորև:
Ապրիլի 24-ին, 25-ի գիշերը, 27-28-ին երեկոյան ժամերին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, 24-ին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով:
«Հարյուր տարիներ, ժողովուրդ հայոց, հիշեցիր քո նահատակներն ու հավատարիմ մնացիր նրանց նվիրական կտակին: Պատիվ ու հարգանք քեզ: Միշտ հիշիր սրբացած նահատակներդ և միաժամանակ հիշեցրու աշխարհին, որ նրանք անցյալին չեն պատկանում, սոսկ պատմություն ու հիշատակ չեն, այլ ապրում են յուրաքանչյուր հայի կյանքում` իրենց խոր հավատով, աննվաճ ոգիով և անկատար տենչերով»:
Այսօր Շահումյան հրապարակի այգում SOAD հայտնի ռոք խմբի համերգին սպասում էին նաև երկու իտալուհի տարեց կանայք: 168.am-ի հետ զրույցում կանանցից մեկը՝ Մարիան, պատմեց, որ ինքը սոցիոլոգ է և օրերս է Իտալիայից եկել Հայաստան՝ հիմնականում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի համար: Նա նշեց, որ շատ է հետաքրքրված Հայաստանով և հատկապես՝ Ցեղասպանության հարցով:
Ժամը 17:00-ի սահմաններում Հասրաթյան և Սեբաստիա փողոցների խաչմերուկում բախվել են 45-ամյա Ահարոն Սաղաթելյանի վարած Volkswagen մակնիշի 32 ՕՍ 851 համարանիշի, 19-ամյա Արման Մովսիսյանի վարած BMW մակնիշի 50 TT 530 համարանիշի, 37-ամյա Արտակ Սրապիոնյանի վարած BMW մանկիշի 35 TO 063 համարանիշի և 27-ամյա Աշոտ Սարգսյանի վարած Opel մանկիշի 34 PR 253 համարանիշի ավտոմեքենաները:
Այս պահին ընթացող Սրբադասման արարողության ընթացքում սպասվում է հայրապետական հատուկ հռչակման բանաձև, որով 1915 թվականի ցեղասպանության զոհերը հավաքականորեն հռչակվելու են հայոց եկեղեցու նահատակ սրբեր:
Ստեփան Ե.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ նշված ապրանքները գողացել է Էրեբունի վարչական տարածքից:
Ցեղասպանության նահատակների սրբադասումը կենդանարար նոր շունչ, շնորհ և օրհնություն է բերում եկեղեցական և ազգային մեր կյանքում: Մենք հավատում ենք, որ մեր ժողովրդի հոգևոր նոր վերածննդի պսակն ենք հյուսում` Հայոց Ցեղասպանության նահատակներին սրբադասելով:
168.am-ի հետ զրույցում ռադիոհաղորդավարը խոսելով Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների մասին՝ ասաց, որ միայն SOAD-ի Հայաստան գալն արդեն մեծ քայլ է դեպի առաջ. «Իսկ մյուս միջոցառումները, կարծում եմ, լավ մակարդակի վրա են, ուղղակի ես ուզում եմ, որ մենք ոչ միայն այսպիսի վատ դեպքերի ժամանակ նման լավ բաներ անենք, այլև տարվա մնացած օրերին և տոներին ավելի լավ բաներ անենք»:
Ադրբեջանական դիվերսիոն խմբերը, ներթափանցելով հայկական հենակետերի թիկունք, ականներ են տեղադրում, որոնց պայթյունը հեռակառավարման եղանակով է իրականացվում: Թիկունք ներթափանցելու և ականներ տեղադրելու պրակտիկան Ադրբեջանը նախկինում ևս կիրառել է, սակայն ներկայումս դրանք տեխնիկապես և որակապես այլ մակարդակով են իրականացվում:
պարզապես կոռուպցիան ԱՄՆ-ում տարբեր է։
«ԱՄՆ-ում կոռուպցիան լեգալիզացված է։ Եթե ուզում ես կաշառել մեկին, ապա խոշոր գումարներ ես տալիս լոբիստական որեւէ կազմակերպությանը, որն էլ օրինակ որեւէ կոնգրեսականի միջոցով Կոնգրեսում առաջ է մղում քո նախաձեռնությունը, ինչը նույնպես կոռուպցիա է»,- ասել է նա։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով 44-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ մատչելի գնով բնակարան հատկացնելու պատրվակով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար։
Ապրիլի 24-ին ժամը 08.00-ից մինչև 24.00 սահմանափակվելու է երթևեկությունը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան-Մոսկովյան և Բաղրամյան-Կիևյան փողոցների խաչմերուկներից:
Այս պահին ընթացող սրբադասման արարողության առթիվ հայ եկեղեցին հիշեցնում է հայ սրբադասման պատմությունը. ըստ ավանդության հայազգի առաջին սուրբը հանուն հավատքի նահատակված Սանդուխտ կույսն է` հայոց Սանատրուկ արքայի դուստրը:
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արամ Խ.-ն ՌԴ քաղաքացի, 1964 թ. ծնված Արամ Խ.-ն է, Արթուրը` 1989 թ. ծնված Արթուր Ն.-ն, իսկ երրորդ անձը` 1988 թ. ծնված Մհեր Թ.-ն:
Այս պահին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բաց խորանի առջև սկսել է Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը: Այսպիսով, երկարատև ընդմիջումից հետո այս սրբադասման միջոցով վերականգվում է Հայ եկեղեցու սրբադասման կարգը եւ շարունակական է դառնում Հայաստանյայց առաքելական եկեղեցու սրբադասման գործընթացը:
168.am-ը ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետարքրքվեց, թե ինչպիսին է եղել այսօր գիշերն իրավիճակը սահմանին մյուս օրերի հետ համեմատ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այս պահին հավաքված բազմությունը սպասում է Հայոց Ցեղասպանության զոհերի հավաքական սրբադասման արարողությանը:
Ապրիլի 22-ին Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղում կայացավ հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառում: Բաղանիսի միջնակարգ դպրոցում «Անցյալի վկաները» խորագրով անհատական ցուցահանդես էր բացել նկարչուհի, Բաղանիսի դպրոցի նախկին սան Ալինա Անանյանը:
Լրագրող Արմենակ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի վերաբերյալ «Նաիրիի բժշկական կենտրոնի» և «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի համապատասխան բժշկական փաստաթղթերում կեղծիքներ չեն հայտնաբերվել, ուստիև՝ քրեական գործի վարույթը կարճվել է։
Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բազմաթիվ մասունքներից դուրս է բերվելու 14 սրբություն: Այդ մասին տեղեկացանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից: