Շղթայական ավտովթար Երևանում. shamshyan.com
Այսօր՝ ապրիլի 23-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Հասրաթյան և Սեբաստիա փողոցների խաչմերուկում բախվել են 45-ամյա Ահարոն Սաղաթելյանի վարած Volkswagen մակնիշի 32 ՕՍ 851 համարանիշի, 19-ամյա Արման Մովսիսյանի վարած BMW մակնիշի 50 TT 530 համարանիշի, 37-ամյա Արտակ Սրապիոնյանի վարած BMW մանկիշի 35 TO 063 համարանիշի և 27-ամյա Աշոտ Սարգսյանի վարած Opel մանկիշի 34 PR 253 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ վթարի մեղավորը եղել է Ա. Սաղաթելյանը, ով հարվածելով ավտոմեքենային՝ շրջադարձ է կատարել և փորձել է դեպքի վայրից դիմել փախուստի, ինչը նրան չի հաջողվել:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: