Ադրբեջանն առաջնագծում նոր մարտավարական հնարքներ է կիրառում. yerkir.am
Ապրիլի 24-ին ընդառաջ` Ադրբեջանն առաջին գծում նոր մարտավարական հնարքներ է կիրառում, ինչի հետևանքով իրավիճակն առավել սուր բնույթ է ստանում: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասել է փորձագետ Տիգրան Աբրահամյանը:
«Ադրբեջանական դիվերսիոն խմբերը, ներթափանցելով հայկական հենակետերի թիկունք, ականներ են տեղադրում, որոնց պայթյունը հեռակառավարման եղանակով է իրականացվում: Թիկունք ներթափանցելու և ականներ տեղադրելու պրակտիկան Ադրբեջանը նախկինում ևս կիրառել է, սակայն ներկայումս դրանք տեխնիկապես և որակապես այլ մակարդակով են իրականացվում:
Ադրբեջանը, որպես կանոն, փորձում է ներկայացնել իր հաջողված գործողությունները, որի վերջին օրինակը ՊԲ զինվորական մեքենայի նկատմամբ իրականացվածն էր, սակայն, բնականաբար, ոչինչ չի ասում ձախողված գործողությունների և հատկապես` սեփական կորուստների մասին»,- ասել է փորձագետը եւ հավելեց, որ այս օրերին հայկական դիրքերում ուժեղացված մարտական հերթապահություն է իրականացվում:
«Ընդ որում՝ Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ դիվերսիոն գործողություններ է իրականացնում՝ կայքերում ու սոցցանցում տարածելով իր օպերացիաների տեսանյութերը: Սա Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտնի ելույթի տրամաբանության շրջանակներում է, երբ նա, ըստ էության, հայտարարում էր, թե «թքած ունի» միջազգային հանրության առջև ստանձնած պարտավորությունների վրա՝ դրանք ներկայացնելով որպես «թղթի կտոր»,- նշել է փորձագետը
Մանրամասները` yerkir.am կայքում: