Բաժիններ՝

Եգոր Գլումովը նույնպես սպասում է SOAD-ի համերգին

Այսօր SOAD խմբի համերգի համար Հանրապետության հրապարակ է եկել նաև ռադիոհաղորդավար Եգոր Գլումովը, ով հայտնի ռոք սիրահար է:

168.am-ի հետ զրույցում ռադիոհաղորդավարը խոսելով Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների մասին՝ ասաց, որ միայն SOAD-ի Հայաստան գալն արդեն մեծ քայլ է դեպի առաջ. «Իսկ մյուս միջոցառումները, կարծում եմ, լավ մակարդակի վրա են, ուղղակի ես ուզում եմ, որ մենք ոչ միայն այսպիսի վատ դեպքերի ժամանակ նման լավ բաներ անենք, այլև տարվա մնացած օրերին և տոներին ավելի լավ բաներ անենք»:

Հարցին՝ ըստ Ձեզ՝ մենք պատշաճ ներկայացա՞նք այս տարելիցին՝ մշակութային միջոցառումների առումով, Ե. Գլումովն այսպես պատասխանեց. «Ես չեմ տեսնում խնդիր՝ մեր պատշաճ ներկայանալու համար, ես տեսնում եմ խնդիր, որ մենք ճիշտ սկսենք այս հարցին մոտենալ և, վերջիվերջո, հասկանանք այն հարցադրումները, որ մենք աշխարհի, Բարաք Օբամայի, Թուրքիայի դիմաց դնում ենք, մենք մեր դիմաց դրե՞լ ենք և մենք արդյոք ունե՞նք բոլոր պատասխանները»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Լուսանկարը՝ Ամալի Խաչատրյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս