Բաժիններ՝

20 բան, որ պետք է իմանալ Հայաստանի մասին. BuzzFeedNews

BuzzFeedNews -ը հրապարակում է պատրաստել Հայաստանի մասին, որը ներկայացնում ենք ստորև:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1. Նախ և առաջ՝ Հայաստանը փոքր, լեռնային երկիր է Հարավային Կովկասում:
Այն սահմանակից է Թուրքիային, Իրանին, Ադրբեջանին ու Վրաստանին:

buzz01
2. Մինչև 1991 թվականի անկախության ձեռքբերումը, հայերն ապրել են օսմանյան և ռուսական տիրապետությունների իշխանության տակ, և երկիրը Խորհրդային Միության անդամ էր:
Խորհրդային տարիներին կառուցված «Մայր Հայաստան» արձանը նայում է Երևանին՝ մայրաքաղաքին, որը խորհրդանշում է ուժ՝ խաղաղության միջոցով՝ ըստ հայկական սովորության:

buzz02
3. Քարդաշյան քույրերն այցելել էին Հայաստան՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին՝ սահմանելով հայկական ինքնության և պատմության իրադարձությունները:
Ուրբաթ օրը Քիմը, Քլոեն և Քանիեն այցելել են 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրականացված կոտորածին զոհ գնացած ավելի քան 1.5 միլիոն հայերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Թուրքիան չի ճանաչել այս ողբերգությունը՝ որպես ցեղասպանություն: Բացի այդ, Միացյալ Նահանգները դեռ պետք է հրապարակավ հիշեցնի այս իրադարձության մասին:

buzz03
4. Քարդաշյանները Հայկական սփյուռքի միակ հայտնի ներկայացուցիչները չեն, ում վրա կարելի է ուշադրություն դարձնել:
Շերը, ում հայրն ամերիկահայ է, այցելել է Հայաստան 1993 թվականին:

buzz04
5. Հայաստանն ունի սառը հարաբերություններ իր որոշ հարևանների հետ:
Հայաստանը և Թուրքիան լավ հարաբերությունների մեջ չեն՝ հաշվի առնելով վերջիններիս կողմից Հայոց ցեղասպանության ժխտման փաստը:
Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանը և Ադրբեջանն արյունալի պատերազմ են մղել, և երկու կողմերն էլ պահանջում էին իրավունքներ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, որը հսկվում է Հայաստանի կողմից, լինելով անկլավ՝ Ադրբեջանի տարածքում: Արտաքին քաղաքականության փորձագետներն այս հարաբերություններն անվանում են «սառեցված հակամարտություն», բայց սահմանի փոխհրաձգությունները շարունակում են կյանքեր խլել:

buzz05
6. Հայաստանն առաջին երկիրն է, որը մ.թ.ա. 301 թվականին ընդունել է քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն:
Ֆրանցիսկոս Պապը կիրակի օրն իր ճառի ընթացքում ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, որը դրդել է Թուրքիային՝ հետ կանչել Վատիկանի իրենց դեսպանին:

buzz06
7. Հայաստանն ունի գեղեցիկ դարավոր եկեղեցիներ:

buzz07
8. Ինչպես այս շքեղ հին վանքը:

buzz08
9. Եվ այս մեկը:

buzz09
10. Վատ չէ, այնպես չէ՞:

buzz10
11. Հայաստանը կարող է լինել նաև շատ ժամանակակից: Ամեն ոք, ով եղել է այստեղ, տեսել է կենտրոնական շատրվանների խաղը:
Գուցե Քանիեն կցանկանա մեկ ուրիշ ցատկ իրականացնել:

buzz11
12. Հայերն իրոք ուժեղ են շախմատում:

buzz12
Շախմատը Հայաստանի կրթական համակարգում պարտադիր ուսուցման առարկա է տարրական դասարաններում: Այս փոքրիկ Հայաստանում մեկ շնչի հաշվով ավելի շատ գրոսմայստերներ կան, քան շատ այլ երկրներում:
13. Հայերի այբուբենը նույնպես շատ լավն է:

buzz13
14. Այնքան լավն է, որ կա իրական հուշարձան՝ նվիրված այբուբենին:

buzz14
15. … և հայերն իրենց այբուբենը պատկերում են հացի վրա:

buzz15
16. Հայաստանը ողջ տարածաշրջանում հայտնի է իր կոնյակով:

buzz16

 

17. …թարմ մրգով…

buzz17

 

18. … և հայկական ավանդական հարթ հացով, որը կոչվում է լավաշ:

buzz18
19. Հայկական սփյուռքը ձգվում է ողջ աշխարհով մեկ:
Հայ աղջիկները Սանջակ ճամբարում, Բուրջ Համուդ, Լիբանան: Նկարը լուսանկարիչ Սքոթ Թուֆենկյաննի «There Is Only the Earth: Images from the Armenian Diaspora Project» գրքից է:

buzz19
20. Եվ հիմա հայերն ունեն ընտանիքի նոր անդամ՝ փեսա Քանիե Ուեսթը։

buzz20
Նյութը հրապարակման պատրաստեց ԱՆԻ ԳԱԲՈՒԶՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930