Բաժիններ՝

Հարսանիքի ժամանակ թունավորման դեպքով հարուցված գործը դատարանում է

«Հատիսի Լանջին» ռեստորանային համալիրում հարսանյաց արարողության ժամանակ մի խումբ անձանց թունավորման դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, քրեական գործն ուղարկվել է դատարան:

Քրեական գործով Ալիկ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով հանրային սննդի ծառայություններ մատուցող «Հատիսի Լանջին» ՍՊԸ տնօրեն, իսկ «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով հանդիսանալով նաև սննդի շղթայի օպերատորի սննդամթերքի անվտանգության համար պատասխանատու պաշտոնատար անձ, չի պահպանել «Սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 20.01.2011թ. թիվ 34-ն որոշման 59 րդ կետի` որոշման պահանջները, որի հետևանքով նույն ընկերությանը պատկանող Կոտայքի մարզի «Հատիսի Լանջին» ռեստորանահյուրանոցային համալիրում տեղի ունեցած հարսանեկան արարողության ժամանակ ընկերության խոհանոցում պատրաստվել և մատուցվել է Ոսկենագույն ստաֆիլոկոկ (S.aureus) ինֆեկցիոն հարուցիչ հանդիսացող մանէն պարունակող սննդամթերք, որոնք հարսանյաց հանդեսի մասնակիցներից թվով 13 անձինք օգտագործելով` ստացել են առողջության թեթև վնաս` ինֆեկցիոն բնույթի սննդային թունավորման ձևով:

Այս մասին տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից: Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, մակագրվել դատավոր Վաղինակ Մկրտչյանին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս