
Ադրբեջանը մերժե՞լ է օդային միջանցք տրամադրել Գյումրիի օդանավակայանից օդ բարձրացած ռուսական АН-124 բեռնատար օդանավին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 15-ին տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը մերժել է օդային միջանցք տրամադրել Գյումրիի օդանավակայանից օդ բարձրացած ռուսական АН-124 բեռնատար օդանավին։ «Ժամանակի» աղբյուրի փոխանցմամբ՝ այն Հայաստան է բերել կարևոր բեռներ, այդ թվում՝ վերջերս ստորագրված և վավերացրած պայմանագրով նախատեսված ժամանակակից սպառազինություն։ Մեր տեղեկություններով՝ սա եղել է ռուսական օդանավի առաջին, բայց ոչ վերջին այցը Հայաստան»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: