
Ծանր հանցանքի մասին խոստովանություն լսելուց հետո հոգևորականը կարո՞ղ է բացահայտել այն ոստիկանությանը

– Ծանր հանցանքի մասին խոստովանություն լսելուց հետո հոգևորականը կարո՞ղ է բացահայտել այն ոստիկանությանը:
– Խոստովանության խորհուրդը սրբազան գաղտնիք է: Խոստովանահայրը երբեք չի բացահայտում խոստովանությունը` լինի դա մեղք, ծանր հանցանք, անգամ սպանություն: Հոգևորականն իր խորհրդով կարող է ուղղորդել տվյալ անձին խոստովանելու իր մեղքը նաև ոստիկանությանը: Եղել են դեպքեր, երբ հանցագործները հոգևորականի կամ խոստովանահոր հորդորով հրապարակայնորեն խոստովանել են իրենց կատարած հանցանքը: Եթե ակնկալում են մեղքից ազատում, նշանակում է, պետք է կատարեն այն, ինչ որ թելադրում է խոստովանահայրը:
Օրհնությամբ՝ Տ. Գարեգին աբեղա Հարությունյան
qahana.am