Մահացած ծննդկան Մերի Մարգարյնի հայրն ու ներկայացուցիչը ծանոթացել են փորձագետների ցանկին. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. ««Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին, «Էրեբունի» ԲԿ տեղափոխված եւ երկու օր անց մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի հայրը եւ նրա ներկայացուցիչը երեկ հրավիրվել են ՀՀ քննչական կոմիտե եւ ծանոթացել հանձնաժողովում ընդգրկված փորձագետների ցանկին:

Այս մասին, երեկ պատասխանելով մեր հարցին, ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը: Նա նշեց, որ հանձնաժողովում ընդգրկվել են 17 փորձագետներ, որոնցից երկուսը դատաբժշկականի փորձագետներն են: Մեր զրույցում Թովմասյանը նաեւ նշեց, որ ցանկին ծանոթանալուց հետո բացարկի միջնորդության անհրաժեշտություն չի եղել: Այժմ հանձնաժողովում ընդգրկված փորձագետները կծանոթանան քրեական գործի նյութերին, որից հետո 10 օրվա ընթացքում կորոշվի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության օրը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս