Բաժիններ՝

Մահվան ելքով վրաերթ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատավայրի դիմաց. shamshyan.com

Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի է ունեցել Երևանում:

Ժամը 06:00-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ փողոցի բնակիչ, 31-ամյա Իշխան Դավթյանը Սեբաստիա և Արմին Վեգներ փողոցի խաչմերուկում, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վարչական շենքի հարևանությամբ, իր վարած Mitsubishi մակնիշի 78 QQ 787 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը, ով մեծահասակ կին էր, տեղում մահացել է:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը վրաերթի ենթարկվածին ավտոմեքենայով թափքի վրա ընկած վիճակում մոտ 25 մետր առաջ է ընթացել, որից հետո վրաերթի ենթարկվածը շպրտվել է:

8e4f72cc519ea43a51c87e578cd096f3 95050ddb8aa375d7e1dab1655a950579

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս