«Պետք է մեր կանանց միշտ գուրգուրել, ուշադրության կենտրոնում պահել». Արա Գևորգյան
Մարտի 8-ի տոնի խորհրդի, կնոջ դերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է երաժիշտ, երգահան, երաժշտական պրոդյուսեր, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանի հետ.
– Մարտի 8-ից ապրիլի 7-ը մենք որոշել ենք հրաշալի միամսյակ նվիրել մեր կանանց: Ես կողմնակից կլինեի, որ ապրիլի 7-ից մինչև մարտի 8-ը նշեինք: Դա անհրաժեշտ է: Պետք է մեր կանանց միշտ գուրգուրել, ուշադրության կենտրոնում պահել: Ցանականալ, որ լինեն առողջ ու, ամենակարևորը` ժպիտով, որովհետև եթե երկրում կինը ժպտում է, ուրեմն ամեն ինչ կարգին է, եթե ընտանիքում կինը ժպտում է, ուրեմն ամեն ինչ կարգին է: Ցանկանում եմ, որ մեր մեր կանայք հաճախ ժպտան: Կինը կարևոր է ամենուրեք, մենք միմյանց լրացնում ենք, առանց որևէ մեկի հնարավոր չէ:
Եթե էդպես չլիներ, ապա Աստված չէր ստեղծի Եվային: Միայն ուրախալի է, որ կանայք ներգրավվում են պատասխանատու աշխատանքներում: Կնոջ մեղմությունը, ջերմությունը սրտացավությունը միայն օգուտ կբերի: Նա ավելի նուրբ է, քան tղամարդը: Տղամարդը կտրուկ է իր որոշումների մեջ, կինն, ամեն դեպքում, մայր է. չմոռանանք դա: Ի վերջո, ինչ արվում է, երեխաների համար է արվում, իսկ կանայք երեխաների նկատմամբ շատ ավելի ուշադիր են: Այնպես որ, տարբեր ոլորտներում նրանց ներգրավվածությունը միայն ողջունելի է: Շնորհավոր ևս մեկ անգամ:
Լուսանկարը՝ aragevorgyan.net կայքից