
«Կարծում եմ՝ բոլորն արժանի են սիրո, իսկ կանայք՝ առաջինները». Ռուբեն Բաբայան

Տարիներ շարունակ մարտի 8-ը նշվում է՝ որպես Կանանց միջազգային օր: Աշխարհի տարբեր երկրներում այս օրը տարբեր նշանակություն ունի: Այսպես, օրինակ՝ մարտի 8-ն Իտալիայում համարվում է աշխատանքային օր: Այս օրն Իտալիայում տղամարդիկ և կանայք առանձին են նշում: Կանայք աշխատանքից հետո գնում են ինչ-որ ռեստորան՝ անցկացնելու իրենց ոչ այնքան «միջազգային» երեկոն: Ֆրանսիայում մարտի 8-ին կազմակերպվում են կոնֆերանսներ, ցույցեր, երթեր՝ կապված կանանց իրավունքների պաշտպանության խնդիրների հետ: Հայաստանում մարտի 8-ը համարվում է Կանանց, գեղեցկության և մայրության միջազգային օր, սակայն մեր երկրում տոն է ոչ միայն՝ այս օրը, այլև, ի ուրախություն հայ կանանց՝ մարտի 8-ից սկսած՝ մինչ ապրիլի 7-ը:
Կանանց միջազգային օրվա և միամսյակի մեկնարկի առիթով հայտնի արվեստագետները շնորհավորում են 168.am-ի ընթերցողներին:
Մեզ հետ զրույցում Հովհ. Թումանյանի անվան Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը շնորհավորեց կանանց, աղջիկների, մայրերի ու տատիկների միջազգային օրը. «Կարծում եմ՝ բոլորն արժանի են սիրո, իսկ կանայք՝ առաջինները: Միայն սիրո արդյունքում կարելի է արարել, այնպես որ, ամեն ինչ ձեր ձեռքերում է, սիրելի՛ կանայք»: