«Կանայք ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում ավանդույթների պահպանողներն են». Արմինե Գրիգորյան
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը Մարտի 8-ը տոնում է մտերիմների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա ասել է.
«Բայց շատ հաճախ այդ օրը համերգներ կամ միջոցառումներ են լինում: Ամեն դեպքում` միշտ օրը հիշվում է: Կանայք ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում ավանդույթների պահպանողներն են: Վստահաբար կարելի է ասել, որ կնոջ դերը հասարակությունում շատ մեծ է: Պետք է նաև ասել, որ պետք չի առանձնացնել կնոջ կամ տղամարդկանց դերերը»,- նշեց Արմինե Գրիգորյանը:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրենի խոսքով` կինն ամեն դեպքում պետք է պահպանի իր կանացիությունը:
«Մաղթում եմ, որ բոլոր կանայք հիշեն, որ կին են, և ընտանիքում, և աշխատավայրում լինեն սիրված և միշտ ուշադրության կենտրոնում, լինեն գնահատված»,-նշեց նա: