
«Առանց կանանց ներգրավվածության Հայաստանի քաղաքական կյանքը դատապարտված կլինի ձախողման». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն այն կարծիքին է, որ կնոջ դերն ու նշանակությունը շատ կարևոր է Հայաստանի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ինչպես նաև ընտանիքի պահպանման հարցում: «Այսօր ես տեսնում եմ, որ կնոջ դերը Հայաստանի քաղաքական կյանքում էլ շատ կարևոր նշանակություն է ստացել: Ես կարծում եմ, որ առանց կանանց ներգրավվածության Հայաստանի քաղաքական կյանքը դատապարտված կլինի ձախողման: Ես հավատացնում եմ, որ խորհրդարանում կանանց ներկայությունը շատ կարևոր: Նրանք լուրջ ազդեցություն են թողնում այսպես ասած «տղամարդկային» խորհրդարանի վրա»,- «Արմենպրեսի» հետ զրույցում նշեց պատգամավորը՝ վստահություն հայտնելով, որ առաջիկայում էլ կանանց դերը տարբեր ոլորտներում գնալով բարձրանալու է, քանի որ բարձրացել է նաև կանանց ինքնագնահատականը, իսկ հասարակությունը սկսել է ավելի դրական ընկալել կնոջ ակտիվությունը տարբեր բնագավառներում: