
«Կյանք տվողը, կյանքը շարունակողը կանայք են». Գեորգի Օկոև

Մարտի 8-ի տոնի խորհրդի, կնոջ դերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական ինստիտուտ»-ի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեորգի Օկոևի հետ
– Տիկնայք հայոց աշխարհի, շնորհավորում եմ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ: Եղեք միշտ ուրախ, երջանիկ, և ժպիտը թող անպակաս լինի ձեր դեմքից: Կնոջ դերի մասին խոսելիս, կարող եմ ասել մի բան՝ կյանք տվողը, կյանքը շարունակողը կանայք են: Եվ սրանով ամեն ինչ ասված է: Ինչ վերաբերում է տարբեր ոլորտներում կանանց ակտիվությանը, ապա ես կասեի, որ նրանց պակասը զգացվում է: Ես վստահ եմ, որ եթե կանայք ավելի շատ ներգրավվեն այդ ոլորտներում, տղամարդիկ ավելի արդյունավետ ավելի լավ կաշխատեն: Ի դեպ, այդ ակտիվությունը չի խանգարի ընտանիքին, մայրանալուն: Կին արմատն այ նպիսի երևույթ է, որ կարող է ամեն ինչ էլ հասցնել: