Վթար Փոքր Մանթաշ գյուղից դեպի Նորաշեն գյուղ տանող ավտոճանապարհին. կան տուժածներ

Մարտի 8-ին, ժամը 20.24-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Փոքր Մանթաշ գյուղից դեպի Նորաշեն գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարներրի օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են ՈԻԱԶ մակնիշի (վարորդի ինքնությունը չի հաջողվել ճշտել) 34 VV 518 պ/հ և ՎԱԶ-21010 մակնիշի 32 LU 159 պ/հ (վարորդ Վ. Մ. , ծնվ. 1990 թ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ՈԻԱԶ մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ս. Ս.-ը, Վ. Գ.-ը, Գ. Գ.-ը, Կ. Գ.-ը և ՎԱԶ-21010 մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Մ.-ը տեղափոխվել են «Արթիկի» ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Տեսանյութեր

Լրահոս