
«Հաճույքով եմ նվերներ ընտրում». Գաբրիել Սարգսյան

Մարտի 8-ի տոնի խորհրդի, կնոջ դերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է շախմատի Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Գաբրիել Սարգսյանի հետ
– Շնորհավորում եմ մեր սիրելի կանանց, մաղթում եմ առողջություն, հաջողակ լինեն ու կյանքում իրենց բավարարված զգան: Կնոջ դերը կարևորում եմ բոլոր պարագաներում: Հատկապես կնշեի ընտանիքը, կնոջ դերը կարևոր է ընտանիքի ամրության համար: Շատ ողջունելի է, որ տարբեր ոլորտներում նկատվում է կանանց ակտիվությունը: Ինչ վերաբերում է միամսյակին, դա միայն հաճելի է: Տոնը թելադրում է կանանց նկատմամբ ուշադրություն, ծաղիկներ, նվերներ: Դա ինձ համար ծանր բեռ չէ, հաճույքով եմ նվերներ ընտրում: Իհարկե, այս տարի ինձ համար այնպես է ստացվել, որ ես Հայաստանում քիչ եմ լինելու, մրցումների եմ, բայց, ընդհանուր առմամբ, հաճելի է, որ կա կանանց համար միամսյակ: Կարևորը նվերներ ընտրելու գործընթացը ձևական բնույթ չկրի. տղամարդիկ դա հաճույքով անեն: