Բաժիններ՝

««Ֆեյսբուքը» կքանդի աշխարհը». Մկրտիչ Արզումանյան. newmag.am

newmag.am-ը զրուցել է Մկրտիչ Արզումանյանի հետ

– Գյումրիի ու Երևանի ամենամեծ տարբերությունը ո՞րն է:

– Գյումրին շատ լավ քաղաք է, շատ ջերմ, շատ հյուրասեր, բայց, ցավոք սրտի, հեռու է մնում երկրում կատարվող զարգացումներից: Իրոք, աչքից հեռու է, շատ ճիշտ է ասված, քանի որ այնտեղ կատարվում են այնպիսի բաներ, որ միջնադարում են կատարվել: Շատ ցավալի է: Մյուս կողմից էլ՝ Գյումրին բացառիկ մշակութային քաղաք է, որտեղ, չնայած դժվարություններին, ստեղծվում է մշակույթ: Ու երբեմն զարմանում ես, թե ինչպես:

– Անընդհատ խոսվում է Հայկոյի քաղաքացիական ակտիվության և քո քաղաքացիական պասիվության մասին: Այդ առումով կարծիքները երկու խմբի են բաժանված: Մի մասն ասում է, որ չի բացառվում, որ Մկոն շատ ավելի խորն է ամեն ինչ ընկալում, բայց չի ուզում մակերեսային բան ասել: Երկրորդ խումբն այն կարծիքին է, որ Մկոն, այնուամենայնիվ, զգուշավոր է, և ամենաապահով վայրը պրոֆեսիոնալ հարթությունն է:

– Ես աշխատում եմ բոլորի համար: Իմ հիմնական աշխատանքը պետք է լինի այն, որ իմ մեսիջները ես հասցնեմ մարդկանց: Այսինքն՝ քաղաքականությունն իմ դաշտը չի, որ ես ներխուժեմ քաղաքականություն ու սկսեմ լուրջ խոսել:

 – Բայց ոչ ոք չի խանգարում «Ֆեյսբուք»-ում ստատուս գրել:

– Այո՛, բայց չեմ սիրում դրանով զբաղվել, որովհետև խնդիրը ստատուս գրելով չի լուծվում: Ես չեմ կարող պարզապես արտահայտվել՝ հանուն արտահատյվելու: Եթե ես արտահայտվեմ, ուրեմն կմիանամ, ուրեմն մինչև վերջ կգնամ, բայց մինչև այդ պետք է իմանամ՝ ում կողքն եմ կանգնելու, հարգեմ այդ մարդուն, որ գնամ մինչև վերջ: Ես չեմ կարող միանալ մի պայքարի, բայց կեսից գնալ տուն կամ նկարահանման: Քաղաքացիական շարժումը առաջին հայացքից է միայն հոբբի թվում: Իրականում դա շատ լուրջ գործ է: Իսկ ես զբաղված եմ. ունեմ շատ անելիք ու հենց դրա միջոցով եմ ինքնարտահայտվում. սա ավելի ազնիվ է ու ավելի պրոֆեսիոնալ: Նայում ես «Ֆեյսբուք»-ին՝ հասկանում ես, որ իրականում կան այնքա՜ն կարևոր ու հրատապ խնդիրներ, որոնք լուծում են պահանջում, որոնք ավելի ցավոտ են մարդկանց համար: Դրանց մասին սոցցանցերում նույնիսկ չգիտեն էլ: Շատ լավ գիտեմ նրանց, ովքեր գրում են, գիտեմ այդ մարդկանց իրական նպատակները:

– Մի խոսքով` ֆեյսբուքյան ակտիվությունը քեզ համար չէ:

– Ո՛չ: Ես շատ մարդկանց կողքին եղել եմ ու հիմա էլ աջակցում եմ, բայց դրա մասին խոսելն իմ բնավորության մեջ չէ, դա բարոյական չեմ համարում: Ես դա անում եմ իմ սրտի, հոգու համար:

 – Դու ամենաշատ քննարկվող մարդկանցից մեկն ես, ու պարզ է, որ «Ֆեյսբուք»-ում գրում են և՛ լավը, և՛ վատը: Սովորաբար ի՞նչ ես անում. արհամարհո՞ւմ ես, չե՞ս պատասխանում, թե՞ արձագանքում ես:

– Ինձ թվում է՝ «Ֆեյսբուք»-ը կքանդի աշխարհը, որովհետև մարդ, որը հնարավորություն չի ունեցել ինքնարտահայտվելու, հիմա կարող է արտահայտվել, գրել, վիրավորել, քննադատել: Մեկ էլ տեսնում ես մի անհեթեթ հարցի տակ մի քանի 100 մեկնաբանություն և հասկանում ես, որ և՛ հարցն է հիմարություն, և՛ արձագանքողներն են տարօրինակ:

– Երբ տեսնում ես, որ մեկը գրել է. «Տո՛, լավ, էս ո՞վ էր Մկոն, որ մի հատ էլ իրանից բան ա ներկայացնում», ինչպե՞ս ես արձագանքում սրան:

– Այդ հեղինակները հիմնական «ֆեյքերն» են: Դրանք ստվերներ են, իսկ դու չես կարող պայքարել ստվերի դեմ. Չգիտես՝ ով է ու ինչ նպատակ ունի: Ես աշխատում եմ անտեսել: Եթե ամեն մեկին պատասխանեմ և մտնեմ դրա մեջ, տնից դուրս չեմ գա, ամբողջ օրը դրա վրա կծախսեմ: Հետո էլ արդեն անառողջ զբաղմունքի կվերածվի: Շատ կարևոր է, որ հստակ գիտենաս, թե ինչ ես ուզում, համոզված լինես նրանում՝ ինչ որ արել ես, ճիշտ է, և քո սիրտն ասում է, որ ճիշտ է. գնա՛ առաջ, վե՛րջ: Թե չէ երբ «Ֆեյսբուք»-ը չկար, ո՞նց էինք անում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս