Բաժիններ՝

Սարի Թաղում դանակահարության դեպքով քրեական գործ է հարուցվել

Սարի Թաղում երեկ տեղի ունեցած միջադեպի դեպքով նախաքննություն է կատարվում: ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին հայտեցին, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածով:

Վիճաբանության արդյունքում թիվ 47 դպրոցի մոտից հիվանդանոց էր տեղափոխվել 1999 թ. ծնված Արմեն Բաղդասարյանը՝ «կրծքավանդակի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, ով հիվանդանոցում մահաացել էր: Հիվանդանոց էին տեղափոխվել նար 1998 թ. ծնված Սերգեյ Օ.-ն՝ «որովայնի առաջնային պատի գոտկային և նստային շրջանների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ, 1998 թ. ծնված Ռոբերտ Կ.-ն՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, 1998 թ. ծնված Սամվել Գ.-ն՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, Լևոն Բ.-ն՝ «գոտկասրբանային հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, Ժորա Ա.-ն՝ «ձախ ազդրի միջին երրորդի վնասվածք» ախտորոշմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս