Բաժիններ՝

Լևոն Մկրտչյանը կաթողիկոսի հետ քննարկել է «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչների վերապատրաստման խնդիրը

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը մարտի 13-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ քննարկել է «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչների վերապատրաստման խնդիրը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգհաղորդմամբ` հանդիպմանը ներկա է եղել նաեւ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նացասարդյանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, վստահություն է հայտնել, որ նորանշանակ նախարարը, քաջածանոթ լինելով ոլորտին, իր հարուստ փորձառությամբ կկարողանա օգտակար ծառայություն բերել կրթության ոլորտին:

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է Մայր Աթոռի եւ ԿԳՆ-ի միջեւ ձեւավորված սերտ համագործակցությանը: Այս առիթով Գարեգին Բ-ն իր գնահատանքը է փոխանցել նորանշանակ նախարարին, որի ղեկավարության նախորդ շրջանում էր «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան ներմուծվել հանրակրթական դպրոց:

Իր հերթին Լեւոն Մկրտչյանը նշել է, որ ինքը մեծապես արժեւորում է Հայ Եկեղեցու դերակատարությունը կրթական բնագավառում:

Զրոյցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ կրթական ոլորտի բարեփոխումներին, «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչների վերապատրաստմանը, առկայ մարտահրավերներին ու դրանց կանխարգելման հրամայականներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031