
Գալուստ Սահակյանն արտերկիր է մեկնել. նա բժշկական հետազոտության կենթարկվի

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մեկնել է արտասահման՝ կարճատեւ արձակուրդի, որի ընթացքում նաեւ բժշկական հետազոտություն կանցնի:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ տեղեկատվության միջոցների եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
«ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գտնվում է կարճատև արձակուրդում, որն անցկացնելու է արտասահմանում: Արտասահման կատարած մասնավոր այցի ընթացքում խորհրդարանի ղեկավարը կանցնի նաև բժշկական հետազոտություն:
Միաժամանակ հայտնում ենք, որ ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը»,- գրել է Արսեն Բաբայանը: